Արմավիրում գյուղացիների կողմից փակված ճանապարհը բացվել է
ОБЩЕСТВОԱրմավիրի մարզում գյուղացիների կողմից փակված Սարդարապատ գյուղից դուրս տանող ճանապարհը բացվել է: Այս մասին տեղեկացրեցին Արմավիրի մարզպետարանից:
Մարզպետարանից փոխանցեցին, որ փողոցը փակ է եղել կարճ ժամանակով: Այնտեղ մեկնել է Արմավիրի մարզպետը, գյուղացիներին հորդորել բացել ճանապարհը, նոր քննարկել խնդրահարույց հարցերը: Գյուղացիներն ընդառաջ են գնացել մարզպետի հորդորներին և բացել ճանապարհը:
Այնուհետև տեղում մարզպետը լսել է գյուղացիներին մտահոգող հարցերը: Պարզվել է, որ գյուղացիները խնդիրներ ունեն` կապված լոլիկի մթերման գործընթացի և լոլիկի գնի հետ: Քննարկումը շարունակվել է նաև «Նոյյան» գործարանի տնօրենի մասնակցությամբ: Քննարկումների արդյունքում կողմերն ընդհանուր համաձայնության են եկել:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
5
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17



