Ռուսական ագրեսիան 2,1 հազար ուկրաինացի զինծառայողի կյանք է խլել. Պորոշենկո
МЕЖДУНАРОДНОЕՌուսական ագրեսիան 2,1 հազար ուկրաինացի զինծառայողի կյանք է խլել: Այս մասին Կիեւում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն՝ Ուկրաինայի անկախության 24-րդ տարեդարձին նվիրված տոնակատարության ժամանակ:
«Ընդհանուր առմամբ, հարեւան պետության ագրեսիան մեր մոտ 2,1 հազար զինվորի կյանք է խլել: Հավերժ հիշատակ հերոսներին, որոնք ընկան մարտերում հանուն Ուկրաինայի ազատության եւ անկախության»,-ասել է Պորոշենկոն:
Նա հայտարարել է, որ ուկրաինական սահմանի մոտ են գտնվում ավելի քան 50 հազար ռուս զինվորականներ, իսկ օկուպացված տարածքներում՝ մոտ 40 հազար մարդ, հաղորդում է ՈՒՆՆ-ն:
«Ռուսական զինված խմբավորումն այսօր մեր սահմանի մոտ արդեն կազմում է ավելի քան 50 հազար: Օկուպացված տարածքներում էլ գտնվում են 40 հազար ռուս զինվորականներ, այդ թվում 9 հազարը ՌԴ ԶՈՒ բարձրաստիճան զինվորականներ, որոնք ռուսական բանակի ստորաբաժանում են ձեւավորում մեր տարածքներում»,-ասել է Ուկրաինայի նախագահը:



