Մերո՞նք, թե՞ նրանք. ռուսական հաղորդումների հայկական տարբերակները
ФОТОՇատ հաճախ մեր հեռուստաէկրաններին տեսնելով այս կամ այն հաղորդումը, մենք միանգամից բացականչում ենք. «վա՜յ, ռուսականից ա վերցրած, ռուսականից ա գողացած», առանց հասկանալու, որ դա ոչ թե գողություն է, այլ համաշխարհային հեռուստատեսային պրակտիկայի մեջ կիրառվող և ընդունված օրինական գործելաոճ, որը կոչվում է ֆորմատի ադապտացիա: Այդպիսի նախագծեր մեր հայրենական հեռուստատեսությունում բազմաթիվ են եղել՝ «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր», «Երբ պարում են աստղերը», «X factor», «Իմ անունն է», «Սուպերսթար», «Ձայնը»…. ցուցակը կարելի է դեռ երկար թվարկել: Սակայն ժամանակի ընթացքում այս նախագծերը հեռանում են էկրաններից՝ իրենց տեղը զիջելով ավելի թարմերին ու նորերին: Եկեք համեմատենք ներկա պահին հայկական հեռուստաեթերում ամենառեյտինգային այն հաղորդումները, որոնց նախատիպերը մենք զուգահեռաբար տեսնում ենք նաև ռուսական ալիքներում:
1. «Կիսաբաց լուսամուտներ» Հրաչ Մուրադյան-«Пусть говорят» Անդրեյ Մալախով: Թոկշոու, որտեղ քննարկվում է ամեն ինչ: Բացի ֆորմատից, մեր և ռուսական տարբերակների հաղորդավարների արտաքին նմանությունը ևս ակնհայտ է:
2.«Ամենախելացին» Նազենի Հովհաննիսյան - «Самый умный» Թինա Կանդելակի: Թե՛ հայկական, և թե՛ ռուսական տարբերակներում էլ մեր հայուհիները փայլում են:
3.«Մեր մեջ ասած» Արևիկ Ուդումյան, Կարին Տոնոյան - «Наедине со всеми» Յուլիա Մենշովա: Երկու տարբերակներն էլ շատ հաճելի դիտվող շոուներ են՝ հարցազրույցի ժանրում:
4.«Գուշակիր մեղեդին» Ավետ Բարսեղյան-«Угадай мелодию» Վալդիս Պելշ:Թվում էր՝ Վալդիսն անգերազանցելի է, բայց Ավետին անգամ դա հաջողվեց: Բրավո Ավետ Բարսեղյան:
5. «Սպիտակ անկյուն» Հրաչուհի Ութմազյան-«Белая студия» Դարյա Զլատոպոլսկայա: Մի փոքր խորհրդավոր ու բարի աուրայով այս ֆորմատը մեր Հարչուհին իսկապես կարողացավ հայկական դարձնել:
6. «Վեցերորդ զգայարան» Մերի Մակարյան-«Человек-невидимка» Էվելինա Բլյոդենս: Էվելինան անգերազանցելի է վարում այս հաղորդումը, սակայն Մերին էլ բավականին լավ է մատուցում հաղորդման ողջ միստիկան:
7. «Համի որակ» Էրիկ Անթառանյան-«Контрольная закупка» Անտոն Պրիվոլնի:Այս երկարակյաց նախագիծը ռուսական ամենաճանաչվածներից է նաև մեր երկրում: Թվում էր՝ մերոնք չեն կարողանա հայկական տարբերակում պահպանել նախագծի բարձր նշաձողը, բայց իսկապես պրոֆեսիոնալ լրագրող Էրիկ Անթառանյանին այս նախագիծը ևս հաջողվեց սիրելի ու ճանաչված դարձնել հայ լսարանի համար: