Արեւմուտքը փորձում է արհեստական ճանապարհով պահպանել իր գերակայությունը. Լավրով
МЕЖДУНАРОДНОЕՏնտեսության մեջ եւ քաղաքականությունում Արեւմուտքի գերակայությունը մոտեցել է ավարտին, հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը «Իմաստների տարածք Կլայզմայում» համաժողովում: «Այսօրվա դրությամբ արտաքին քաղաքական շահերը եւ գաղափարական պայքարը ներառում են նաեւ զարգացման մոդելի ու արժեքների ընտրությունը կամ ավելի ճիշտ այդ ընտրության պարտադրումը: Մենք ականատես ենք դառնում պատմական Արեւմուտքի տնտեսական, ֆինանսական ու քաղաքական գերիշխանության շատ երկարատեւ դարաշրջանի մայրամուտին»,- ասել է նախարարը, հայտնում է ՌԻԱ նովոստին:
«Այդ գերիշխանությունը շարունակվել է հարյուրավոր տարիներ, ու հիմա այդ դարաշրջանը հակասության մեջ է մտնում այն իրողության հետ, որ Ասիական Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ուժի նոր կենտրոններ են ձեւավորվում: Եվ ձեւավորվում է բազմակենտրոն աշխարհ, չնայած դա բավականին երկարատեւ գործընթաց է լինելու »,- ասել է նա:
ՌԴ նախարարը նաեւ նշել է, որ Արեւմուտքը փորձում է արհեստական ճանապարհով պահպանել իր գերիշխանությունը ՝պատժամիջոցների ու ռազմական ուժի միջոցով:
«Մենք տեսնում ենք, որ Արեւմուտքը փորձում է արհեստական ճանապարհով պահպանել իր գերիշխանությունը ՝ այդ թվում այլ երկրների վրա ճնշում գործադրելու, պատժամիջոցներ կիրառելու եւ նույնիսկ զինված ուժեր օգտագործելու միջոցով, ինչը խախտում է միջազգային իրավունքը եւ ՄԱԿ-ի կանոնադրությունը: Սա քաոս է ստեղծում միջազգային հարաբերություններում »,- ասել է Լավրովը:



