Հռոմի պապը հատուկ հանձնաժողով Է ստեղծում կանանց սարկավագներ ձեռնադրվելու հարցը քննելու համար
ОБЩЕСТВО Հռոմի Ֆրանցիսկոս պապը կարգադրել Է հատուկ հանձնաժողով ստեղծել, որը պետք Է որոշի՝ կանայք կարող են արդյոք դառնալ կաթոլիկ եկեղեցու սարկավագներ, տեղեկացնում է«Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Հանձնաժողովը, որում ընդգրկվել են յոթ տղամարդ ու վեց կին, մտադիր է ուսումնասիրել կանանց դերը կաթոլիկ եկեղեցու ստեղծման գործումª սկսած նրա գոյության առաջին տարիներից:
Կանանց ներգրավման կողմնակիցները հայտարարում են, որ այդ քայլը կընդլայնի կանանց ներկայացուցչությունն ու ազդեցությունը կաթոլիկ եկեղեցում, որն այսօրվա դրությամբ աննշան է:
Մայիսին Ֆրանցիսկոս պապը կանանց վանական միաբանությունների ներկայացուցիչների հետ կայացած հանդիպմանը հայտարարել էր, որ ինքը պատրաստ է հատուկ հանձնախումբ ստեղծել, քանի որ «եկեղեցու համար օգտակար կլիներ պարզել այդ հարցը»:
Կաթոլիկ եկեղեցում սարկավագները կարող են քարոզներ կարդալ, դասավանդել, ինչպես նաեւ մասնակցել առանձին ծիսակատարությունների, օրինակ՝ հուղարկավորությունների կամ պսակադրությունների:
Ներկայում կաթոլիկ բոլոր սարկավագները տղամարդիկ են: Ի տարբերություն քահանաների՝ նրանց թույլատրվում Է ամուսնանալ եւ ընտանիք կազմել:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom



