Ереван, 13.Июнь.2026,
00
:
00
ВАЖНО


Ի՞նչ է ձեր մասին պատմում ձեր հագուստի գույնը

ЛАЙФ

Եթե ուշադիր ուսումնասիրեք ձեր զգեստապահարանը, ապա կտեսնեք, որ մի գույնը գերակշռում է: Իրականում ձեր հագուստի գույնը շատ բան է պատմում ձեր մասին: Այն ձեր ներքին աշխարհի արտացոլումն է: Ուրեմն, եկեք տեսնենք, թե ինչ են նշանակում ձեր հագուստի գույները:

Կարմիր

Կարմիրի հանդեպ ձեր սերը նշանակում է, որ դուք նպատակասլաց, և նույնիսկ ագրեսիվ մարդ եք: Դուք միշտ ցանկանում եք առանց խոչընդոտներ հանդիպելու վախի առաջ շարժվել, և փորձել բոլովին նոր բաներ: Դուք անում եք ամեն ինչ, որպեսզի հասնեք ձեր երազանքին: Ձեզ շատ դժվար է դիմակայել: Կարմիր սիրող մարդիկ հավատարիմ են և կազմակերպված:

Մուգ կապույտ

Դուք հազվադեպ եք ժպտում: Դուք մարդկանց հեշտությամբ չեք վստահում: Բայց միևնույն ժամանակ դուք շատ հանգիստ մարդ եք և ձեզ մարդիկ հեշտությամբ են վստահում, քանի որ մուգ կապույտ գույնը կարող է ազդել արյան ճնշման իջեցմանը, սրտի և շնչառության կարգավորմանը: Դուք հավանաբար շատ հավասարակշռված մարդ եք և ձեզ դժվար է սթրեսի մեջ գցել: Դուք վստահ եք ձեր հնարավորությունների վրա և կարողանում եք հեշտությամբ աշխատել մարդկանց հետ:

Սպիտակ

Սպիտակ հագնող մարդիկ իրենց միշտ ազատ են զգում, չեն հավատում ոչ մի դժվարությունների և վստահ են, որ կհասնեն իրենց նպատակներին: Նրանց համար կյանքը լի է բազմաթիվ հնարավորություններով: Սպիտակը կարող է իր կողմը ձգել շատերին:

Յասամանագույն

Յասամանագույնը կարմիրի և կապույտի խառնուրդն է: Հետևաբար, այս գույնը սիրող մարդիկ կրքի և հանգստության, զգացմունքների և զսպվածության խառնուրդն են: Սա խոսում է անձի անկանխատեսելիության մասին: Եթե դուք սիրում եք յասամանագույնը, ուրեմն դուք միշտ փնտրում եք մարդկանց հետ հետաքրքիր և բարդ փոխազդեցությունների:

Վարդագույն

Վարդագույնը իհարկե մեղմ և նուրբ գույն է: Այն ստեղծում է բարության, հարմարավետության և սենտիմենտալության զգացում: Սա կարմիրի և սպիտակի խառնուրդն է, այսինքն, այս գույնը նախընտրող մարդիկ սիրում են ազատությունը և հանգստությունը, ինչը մեղմացնում է նրանց կրքերը: Վարդագույնի սիրահարները հեռու են ագրեսիվությունից և բռնությունից: Այս մարդիկ միշտ մեկի կարիքն ունեն, ով իրենց կհանգստացնի և կխաղաղեցնի:



Կանաչ

Կանաչը սիրողների մոտ միշտ առեղծված կա: Շատ մարդկանց համար դուք անբացահայտելի եք: Կանաչի հանդեպ սերը նաև խոսում է բարձր, ուժեղ և ավելի հեղինակային զգալու մասին: Դուք ցանկանում եք միշտ սիրվել, հայտնի լինել և վախենում ու փորձում եք խուսափել այլ մարդկանց ազդեցության տակ լինելուց:

Դեղին

Դուք հանգիստ և հյուրընկալ մարդ եք: Սիրում եք կյանքը և հրաշալի հումորի զգացում ունեք: Դեղինը հանգստության գույնն է: Սա խոսում է այն մասին, որ անձը ցանկանում է հասնել ազատության և երջանկության: Սրանք այն միակ բաներն եք, որ դեղինը սիրողները ցանկանում են այս կյանքից: Իսկ դեղինը չսիրող մարդիկ իրենց մեջ զգում են դատարկություն, իրենց հեռացնում են մյուսներից և միշտ նյարդային են:

Բաց կապույտ

Բաց կապույտը խոսում է ձեր անհոգ և եռանդուն մարդ լինելու մասին: Այս մարդիկ ոչ մի լուրջ պահանջներ չեն ներկայացնում այլ մարդկանցից և չեն էլ ակնկալում նույնը դիմացինից: Դուք երբեք չեք նյարդայնացնում ձեր շրջապատի մարդկանց և ձեր տեղը գտնում եք ցանկացած շրջապատում:

Շագանակագույն

Շագանակագույնի հանդեպ ձեր սերը խոսում է այն մասին, որ դուք սիրում եք անել այն, ինչը իդեալական, ռացիոնալ և ճիշտ է թվում հենց ձեզ համար: Դուք չեք շտապում, սիրում եք ֆիզիկական վարժություններ անել ու ապրել խաղաղ ու հանգիստ: Ձեզ գնահատում են այն մարդիկ, ովքեր սիրում են հաստատուն կյանքը և ավանդույթները: Մարդիկ, ովքեր չեն սիրում շագանակագույնը, հաճախ փորձում են գտնել իրենց իրական անհատականությունը:

Մոխրագույն

Մոխրագույնը նախընտրող մարդիկ չեն սիրում ուշադրության կենտրոնում լինել: Նրանք իրենց նպատակներին փորձում են աննկատ ձևով հասնել: Մոխրագույնը ամենաչեզոք գույնն է: Այն կարող է հրաշալի հիմք լինել ցանկացած գույնի համար և, հետևաբար, բազմաթիվ հոգեբանական մանիպուլյացիայի համար:

Սև

Սևը լիարժեքության և հասունության նշան է: Այն իր մեջ կրում է «ոչնչի» իմաստը: Սա իհարկե նաև էլեգանտության և շքեղության նշան է: Եթե դուք նախընտրություն եք տալիս սևին, ուրեմն դուք շատ գաղտնիքներ ունեք, որ դեռևս չեք ցանկանում կիսվել նույնիսկ ձեզ շատ մոտ մարդկանց հետ: Հաճախ սևը նախընտրող մարդիկ փորձում են պայքարել իրենք իրենց դեմ :

 

Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը։

 
Жительницу села Киранц вынудили уволиться после публикации о выборахСудья предупредил Оганяна о возможном принудительном приводеНетаньяху: Пока я являюсь премьер-министром Израиля, у Ирана не будет ядерного оружияIDBank выпустил четвертый и пятый транш облигаций 2026 года ЦИК Армении: Результаты голосования на избирательном участке № 12/13 признаны недействительнымиПашинян поздравил Путина с Днем РоссииПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня России«Мы начинаем политические консультации с политическими силами для выработки единой повестки и шагов»: Гагик ЦарукянПосол России в Армении вернулся в Ереван после консультаций в Москве Обучение финансовой грамотности для юных шахматистов: Idram и IDBank Юнибанк и Wildberries запустили сервис для покупок в рассрочкуУничтожить половину собственного народа? Анатомия эйфории власти и государственности: «Паст»От Армении до Балтики. кольцо сжимается-распределённая война в новой фазе. ответ России «АйаКве» не признает результаты выборов: политическое объединение готовится к правовой и политической борьбе։ «Паст»ЗММК присоединился к Глобальному договору ООН«В Армении установилась диктатура, которая и поглотит саму себя»: «Паст»Самая влиятельная «фигура» государственного аппарата остается на своем месте: «Паст»Техническая ошибка или политический расчет? Как «неверные» цифры меняют картину будущего парламента? «Паст»Армянский премьер Пашинян при финансовой и политической поддержке Запада де-факто украл прошедшие парламентские выборыПочему Россия наказывает армянский народ? «Паст»Ucom запускает пакет uPlay Cinema: сотни фильмов по единой ежемесячной подписке Взять или не взять мандаты? Что должна делать оппозиция? «Паст»От малых шагов – к большим переменам: проекту «Сила одного драма» 6 летТрамп поздравил Пашиняна с победой на выборах в АрменииJunius возвращается — с новым турниром и ценными призамиЛевон Джилавян занял третье место на чемпионате мира по нардамВ Армении планируют закрыть УИУ «Нубарашен» и построить новое пенитенциарное учреждениеКаллас: ЕС не ужесточает санкции против Израиля из-за отсутствия единстваВ Индонезии вулкан Семеру выбросил пепел на высоту 4,9 кмЕвропейские фондовые индексы преимущественно снизились во вторникСтроительство дороги Сисиан — Каджаран имеет важное значение для развития дорожной инфраструктуры АрменииЗахарова: выборы в Армении сопровождались беспрецедентным давлением на оппозициюПочему число людей, имеющих право голосовать, сократилось? «Паст»Какие поствыборные процессы предусмотрены? «Паст»Пока ничего окончательно не решено: «Паст»Правительство Южной Осетии ушло в отставкуФильм «Пальма 2» продюсера Рубена Дишдишяна покажут в Японии«Аресты, задержания, оскорбления: я первый раз такую избирательную кампанию вижу в странах СНГ»: КобицкийЦИК Армении обработал бюллетени со всех 2005 участковАэропорт Мехрабад в Тегеране приостановил работуАрпине Ованнисян: «Гражданскому договору» не хватает всего двух голосов для наличия большинства в 3/5Раскрытие протоколов с УИК: оппозиция лидирует в регионах, «Гражданский договор» теряет позиции«Решается судьба Армении»: граждане призывают к участию в выборах«Конец геноцида»: в Ереване представили русское издание книги Раймона ГеворгянаАмериабанк и FMO заключили договор на 120 миллионов евро для поддержки ММСП и развития зеленого финансирования в Армении Молчать, молчать, вот так молчать… «Паст» Чтобы вместо каждого из нас решение не принимал кто-то другой. «Паст»Почему велопробег был «перенесён» на три дня? «Паст» Какой была явка на предыдущих выборах? «Паст» Пашинян по итогам предстоящих выборов в Армении не станет премьером, а власть в его лице потеряет позиции. Аршак Карапетян