Ереван, 28.Июль.2026,
00
:
00
ВАЖНО


Ընկերների 5 տեսակ, որոնց կարիքն ունի յուրաքանչյուր տղամարդ

ЛАЙФ

Բոլորն էլ սոցցանցերով հարյուրավոր ընկերներ կարող են ունենալ, սակայն դրանցից քչերն են, որ իսկապես կարող են ընկեր համարվել:
Կենսաբան և գրող Ռոբին Դունբարը պնդում է, որ հասարակ մարդը կարող է մոտավորապես 150 ընկեր ունենալ: Սակայն սա վերաբերում է ընդհանուր ծանոթություններին, որոնց շրջանակում կարող են լինել հարևանները, ավտոբուսի վարորդը, հարսնացուն և այլն: Իսկ եթե հաշվի առնենք միայն մտերիմ ընկերներին, ապա միջինը սովորական մարդը 5 մտերիմ ընկեր կարող է ունենալ: Այս թիվը կարող է նույնիսկ տատանվել 1-2-ը:
Ընկերները կյանքն ավելի են հեշտացնում միմյանց համար: Նրանց ուժեղ կողմերն ու այս կամ այն տաղանդը կարծես լրացնում են մեր թուլություններն ու տարբեր հարցերում անկարողության բացը: Այդ իսկ պատճառով տարբեր ընկերների մեծ շրջանը կարող է իսկապես հարստացնել ձեր կյանքը: Եթե դուք տարբեր բնավորությամբ, կարողություններով ու աշխարհայացով ընկերներ ունեք, ապա կարող եք ձեզ հաջողակ համարել:
Իսկ եթե ձեր ընկերների մեջ կան ստորև նշված այս հինգ տեսակ ընկերներից, ապա դուք իսկապես բախտավոր եք:

 1   Ընկեր «ուսուցիչ»

chess

Տղամարդու կյանքում գալիս է մի պահ, երբ նա զգում է ինչ-որ մեկի կարիքը, ում հետ կկարողանար խոսել ու ինչ-որ խորհուրդ ստանալ:
Երբեմն տղաների հարսնացուները կամ ընկերուհիներն են կատարում այդ դերը, սակայն ի՞նչ եթե հենց հարսնացուների հետ հարաբերություններում են խնդիրները: Կյանքում կան բաներ, որ միայն տղաններն են ապրում ու միայն տղաների հետ կարելի է քննարկել ու խոսել դրանց մասին ու տղաներից էլ խորհուրդներ ստանալ:
Բացի նրանից, որ «ուսուցիչ» տեսակի ընկերը կարող է անհրաժեշտության դեպքում լավ խորհուրդ տալ, նա նաև կարող է լավ քննադատ լինել քեզ համար, երբ կտեսնի, որ կյանքում ինչ-որ բան այնպես չես անում: Շատ տղամարդիկ կարող են առերեսում ունենալ, վիճել, սակայն «ուսուցիչ» ընկերը քո առջև ամեն ինչ պարզ ասում է, քանի որ նա ուզում է, որ դու ավելի լավ տղամադ լինես:
Ուսուցիչ տեսակի ընկերը միգուցե քո ամենասիրելի ընկերը չլինի, սակայն նրա անհրաժեշտությունը միշտ ունես: Նա կարող է օգնության ձեռք մեկնել քեզ, երբ ամեն ինչ խառնաշփոթի մեջ լինի:
Ինչպե՞ս գտնել ուսուցիչ ընկերների: Այսպիսի ընկեր ձեզ համար կարող է լինել ձեր հայրը, քեռին կամ հորեղբայրը, միգուցե հոգևոր առաջնորդ և այլն:

 2  Մշտապես ընկերակցող ընկեր

mentor

Այս ընկերը կյանքի տարբեր իրավիճակներում ձեզ միշտ ընկերակցող մարդն է: Օրինակ` երբ դու դեռ միայնակ ես հարսանացու չունես այս ըկերը միշտ քեզ քաջալերում է աղջիկների հետ կապված հարցերում: Երկուսը միշտ ավելի լավ է քան մեկը, հատկապես հասարակական տարբեր իրավիճակներում: Նրանք օգնում են, որեսզի բոլոր իրավիճակներն ավելի հարթ ընթանան: Հաճախակի  այս ընկերը բավականին խարիզմատիկ է լինում և իր վրա է վերցնում բոլոր տեսակ երկխոսությունները սկսելու բեռը, քանի որ նրա մոտ դա հրաշալի է ստացվում: Երբեմն միայնակ կամ մեկ այլ մարդու հետ հնարավոր է չհամարձակվեինք կամ չանեինք այս կամ այն բանը, սակայն այսպիսի ընկերոջ հետ ամեն ինչ այլ է: Ընկերական շրջապատում կամ այլ խմբային հավաքույթներում նա քեզ օգնում է, որ ավելի հանգիստ զգաս տվյալ միջավայրում: Երբեմն նշում է ձեր առավելությունների մասին, այնպես, որ դուք կարիք չեք ունենում ինքներդ դրանց մասին նշել ու մի գուցե այդպիսով ինքնագոհ տպավորություն թողնել: Երբ ուզում ես օրինակ` ընդհատել խոսակցությունն ու մոտենալ ինչ-որ աղջկա, նա քաջալերում ու օգնում քեզ դա անել: Այս ընկերը նաև այն մարդն է, ով օգնում քեզ վերականգնել քո ինքնավստահությունը ընկերուհուց բաժանվելուց հետո: 
Նա այն ընկերն է ով ամուսնության օրը ամենաերկարն է մնում ձեր կողքին: Այն ընկերն, ով նույնիսկ ամուսնական ձեր նոր կյանքի ժամանակ, երբ ցանկանաք դուրս գալ, զրուցել կամ ֆուտբոլ նայել կամ էլ որևէ այլլ բանով զբաղվել միշտ պատրաստ է ձեզ ընկերակցելու: Այս ընկերը միշտ ձեզ տալիս է այն տղամարդկային էներգիան, որի կարիքը կա յուրաքանչյուր տղամարդու կյանքում:

 3   «Արհեստավոր»` ամեն ինչից գլուխ հանող ընկեր

Carpenter hammering a nail

Ընկերոջ այս տեսակը գիտի ամեն ինչ ամեն ինչի մասին: Նա կարող է ձեզ խորհուրդներ տալ տան վերանորոգման հետ կապված: Կարող է ձեզ սովորեցնել, թե ինչպես է պետք մեքենա գնելու համար քննարկել դրա գինը վաճառողի հետ: Այս ընկերը սովորաբար ոչ թե ուղղակի փիլիսոփայական կամ վերացական խորհուրդներ է տալիս, այլ կոնկերտ` գործնական:
Այս ընկերոջ առավելությունը ոչ միայն կայանում է նրանում, որ նա կարող է ձեզ օգնել տարբեր նախագծերում ու նախաձեռնություններում, այլ սովորեցնեել ձեզ այն ամենն ինչ նա գիտի:
Այսպիսի ընկերոջը սանհանգույցի սալիկները կպցնել խնդրելու փոխարեն, լավ կլինի նրան համոզեք ինքներդ դա անեք նրա առաջնորդությամբ, այնպես, որ դուք էլ հետագայում միգուցե ուրիշի համար ծառայեք որպես «արհեստավոր» ընկեր:
Սա թերևս ամենագնահատելի ընկերն է ձեզ համար: Այս ընկերոջը եբեք չի կարելի շահագործել, փոխարենը հրավիրեք օրինակ` ընթրիքի, կամ էլ մի բաժակ գարեջուր հյուրասիրեք նրան:

 4   Սպորտային, մարզված ընկեր

weight

Այս ընկերը մի գուցե ամենից քիչ սիրվածն է: Նա կարող է երկար մարաթոն հաղթահարել հեշտությամբ, առանց քրտնելու հարյուրավոր մղոններ անցնել հեծանիվով: Նա մարզվում է անընդմեջ ու վայելում դա: Այս ամենի վատ կողմն այն է, որ նա միշտ քեզ հրավիրում է ընկերակցել իրեն ու նա չի դադարում դա անել այնքան ժամանակ մինչև որ չհամաձայնվես:
Հնարավոր է, որ նա հաճախ ուղղակի նյարդայնացնում է քեզ, երբ դու այնքան ծույլ ես զգում քեզ ուզում ես հանգստանալ, սակայն նա մեր կյանքին փոխանցում է ոգեշնչվելու ու քաջալերվելու անհրաժեշտությունը: Նույնիսկ երբ մենք մերժում ենք նրա հետ մարզվելու հրավերները, նրա օրինակը ոգեշնչում է մեզ, մոտիվացնում, որպեսզի մենք ինքներս սկսենք հաճախել մարզասրահ: 
Դուք պետք է երբեմն համաձայնեք ու միանաք ձեր ընկերոջը, եթե ոչ ձեզ համար, ապա գոնե հանուն ձեր ընկերության: Բացի այդ, որ մի տղամարդը կհրաժարվի մարզված տեսք ունենալուց: Ընկերդ կհասկանա քո ավելի թույլ մարզավիճակն ու ավելի դանդաղ կամ հանգիստ կմարզվի կամ կխաղա որևէ սպորտաձև, որպեսզի քեզ ավելի հարմարավետ զգաս: Եթե ոչ, ապա դու ուղղակի պետք է ասես դրա մասին, նույնիսկ եթե մրցակցային ոգիդ թույլ չի տալիս արտահայտվել: Երբեմն դժվարությամբ մեծ ջանքերի շնորհիվ կատարած ձեր մարզումները կարող են հավասար լինել ոչինչ չանելուն:
Այնուամենայնիվ դու միգուցե այնքան էլ չսիրես քո այս ընկերոջը, միայն այն պատճառով, որ նա ստիպում է քեզ դուրս գալ ու ֆիզիկական աշխատանք կատարել, այն ժամանակ, երբ դու այդքան շատ ես ուզում պառկել բազմոցին ու հեռուստացույց նայել:

 5 Ընկեր աշխատավայրում

work

Շատ տղամարդիկ ամեն շաբաթ առնվազն 40 ժամ են անցկացնում աշխատավայրում, և սա բավականին շատ ժամանակահատված է, և երբեմն նույնիսկ ավելի շատ է լինում, քանի որ մենք շտապում ենք աշխատավայր ավելի շուտ կամ դուրս գալիիս ավելի ուշ օրվա աշխատանքն ավելի շուտ կատարելու համար, ինչի արդյունքում փաստորեն ավելի շատ ժամանկ անցկացնում աշխատավայրում քան նույնիսկ պետք է: Ստացվում է, որ մեր արթուն ժամանակի կեսը մենք անց ենք կացնում աշխատավայրում: Այդ իսկ պատճառով մեզ անհրաժեշտ է ընկեր, ում հետ մենք կկարողանանք անցկացնել մեր աշխատանքաային ընդմիջումները: Մի՞թե անտանելի չէ ամեն օր միայնակ ճաշել:
Ամենևին էլ պարտադիր չէ, որպեսզի քո այս ընկերը քո կյանքի լավագույն ընկերը լինի, նա այն ընկերն է ում կարիքը դու իսկապես ունես աշխատավայրում: դու նույնիսկ կարող ես ձեր ընկերությունը աշխատավայրից դուրս էլ շարունակել, սակայն դա ամենևին էլ պարտադիր չէ::
Այս տեսակ ընկերներ ունենալը ոչ միշտ կարող է հնարավոր լինել: Օրինակ` այն պատճառով, որ դու առանձին ես աշխատում կամ էլ աշխատում ես մի միջավայրում, որտեղ ոչ ոքի չես սիրում (այս դեպքում դու երևի ընդհանրապես չպետք է այդտեղ լինեիր): Ամեն դեպքում, օրինակ` ղեկավարի հետ ընկերությունը այնքան էլ լավ տարբերակ չէ աշխատանքայի  պայմաններոմ, քանի որ ամեն դեպքում նա պետք է իր աշխատանքը կատարի ու կարգապահություն պահանջի, որի դեպքում ընկերությունը կարող է իսկապես տուժել: Այնպես որ շատ ավելի լավ է ընկերանալ մեկի  հետ, ով նույն պաշտոնը կամ դիրքն ունի ինչպես և դու: Պարտադիր չէ իսկաապես մտերիմ ընկերներ լինել, ուղղակի ցանկալի է ունենալ մի ընկեր ում հետ մի քանի րոպե զրույցի կբռնվեք աշխատանքից ցրվելու համար:

Никогда Нагорный Карабах не был в составе независимого Азербайджана. Аршак КарапетянБывший премьер-министр Словакии обратился к президенту страны с просьбой содействовать освобождению армянских заключенных, осужденных в Азербайджане «По следам истории: благоустройство памятника погибшим участникам ВОВ в селе Джанфида»Против кого вооружается Азербайджан? Аршак Карапетян При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBankПредставитель Армении стал амбассадором международной премии «Евразия»Кругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по новому адресу — ул. Ереванян, 3/47 До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankСохранение исторической памяти: активисты «Евразия-Армения» посетили монастырский комплекс Хор Вирап Пашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян В отношении Арегназ Манукян возбуждено публичное уголовное преследование, она задержанаЗачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балетаСимвол единства и дружбы: в Ереване подвели итоги акции «Евразия-Армения»«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня Конституции АрменииСообщение Информационного центра движения «Всеармянский фронт»Лучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»