Քերին պաշտպանել է օգոստոսի վերջին միջսիրիական բանակցություններ անցկացնելու դե Միստուրայի առաջարկը
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին պաշտպանել է օգոստոսի վերջին միջսիրիական բանակցությունների նոր փուլ անցկացնելու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ Սիրիայի խնդրով հատուկ դեսպանորդ Ստաֆան դե Միստուրայի առաջարկը: Այդ մասին օգոստոսի 2-ին լրագրողների համար անցկացված հերթական բրիֆինգի ժամանակ հայտնել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Ջոն Քիրբին:
«Պետքարտուղարը պաշտպանում է այդ նպատակը եւ դե Միստուրայի ջանքերը: ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի թիմերը ներկայում ջանադրաբար աշխատում են՝ մշակելու այն առաջարկությունների տեխնիկական մանրամասները, որոնք նպատակամղված են Սիրիայում ռազմական գործողությունների դադարեցման ռեժիմի կատարման բարելավմանը»,- պարզաբանել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
1
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
2
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
3
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства
4
Как были чмошниками, так и остались. Аршак Карапетян
5
Сейчас Армения находится в большей зависимости, чем когда-либо



