ԻՊ-ը սպանել է իրաքյան ուժերի 40 անդամների
МЕЖДУНАРОДНОЕ«Իսլամական պետության» ահաբեկիչներն Իրաքի Մոսուլ քաղաքում դաժան հավեհարդար են տեսել 39 զինծառայողների և ոստիկանների նկատմամբ: Այս մասին տեղեկացրել է Քրդական ժողովրդավարական կուսակցության պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Մամուզինին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, նախորդ օրերի ընթացքում Մա մուզինին տեղեկացրել էր, որ ծայրահեղականները բռնությունների են ենթարկել 15 երիտասարդների, որոնց տարիքը տատանվում է 13-18-ի միջև: Նրանք բոլորը կռվում էին ապստամբների շարքերում, սակայն հետագայում հրաժարվել են մասնակցել կառավարական ուժերի դեմ ռազմական գործողություններին, ինչն էլ նրանց սպանության պատճառ է դարձել: Ողբերգությունը տեղի է ունեցել Սինջար գյուղաքաղաքում' Սիրիայի սահմանի մերձակայքում:
Ավելի ուշ տեղեկություններ են ստացվել, որ ապստամբները 20 խաղաղ բնակիչների են առևանգել Քիրքուք նահանգում: Ծայրահեղականները պարզաբանել են, որ նրանց առևանգման պատճառն այն է, որ բնակիչները սերտորեն համագործակցել են կառավարական ուժերի հետ:



