Սոնա Շահգելդյանի ստեղծած իրարանցումը՝ իր, Արամեի, Արսենի և Սևակի համերգի ժամանակ
ФОТОBlognews.am-ը գրում է․
Արամ Խաչատրյան մեծ համերգասրահում երեկ կայացավ Արսեն Սաֆարյանի, Արամեի, Սոնա Շահգելդյանի և Սևակ Ամրոյանի հավաքական համերգը։ Երեկոն վարում էր հաղորդավարուհի Լուսինե Բադալյանը՝ Լուլուն։ BlogNews-ը ներկայացնում է միջոցառման հետաքրքիր պահերը։ Համերգը բարեգործական էր, հասույթը տրամադրվելու է ապրիլյան պատերազմում վիրավորված զինվորներին։ Համերգի սկզբում կազմակերպիչները ներկայացրին հաշվետու տեսանյութ՝ ներկայացնելով, թե ուր է գնացել մինչ այս հավաքված գումարը։
Համերգի բացումն արեց Սևակ Ամրոյանը։ «Հուրախություն մեզ վերջին շրջանում համերգները շատացել են։ Սիրով եմ մասնակցում այսպիսի համերգների։ Կան երգեր, որոնք թե՛ համերգների կազմակեպիչները, թե՛ հանդիսատեսն ուղղակի «պահանջում» են կատարել, սակայն փորձում եմ նաև նոր երգեր ներկայացնել հանդիսատեսին։ Դեռ շատ երգեր ունեմ, որոնք ծանոթ չեն հանդիսատեսին»,- ասաց երգիչը։
Թեև տասնամյա գործունեության ընացքում Արամեն բազմաթիվ համերգներ է ունեցել, նա նշեց, որ ամեն անգամ բեմ բարձրանալիս հուզվում է։ «Աստված չանի, որ մի օր չլինի այդ հուզմունքը, քանի որ դժբախտություն է, երբ բեմ բարձրանալը մեխանիկական աշխատանք է դառնում։ Մի օր շատ, մի օր քիչ, բայց պետք է լինի հուզմունքը»,- ասաց երգիչը։ Անդրադառնալով տևական դադարից հետո Երևանում կրկին համերգներ կազմակերպելուն՝ Արամեն նկատեց, որ այս տարիների ընթացքում հանդիսատեսը շատ է փոխվել. «Մենք քիչ առաջ հենց այդ մասին էինք խոսում. այն ժամանակ ժողովուրդը գալիս էր համերգներին՝ որպես տոնի։ Ես կցանկանայի, որպեսզի այդ խանադավառությունն իրենց մեջ էլ չանցներ»։
Մինչ Արամեն ելույթ էր ունենում, հետնաբեմում իսկական իրարանցում էր. ո՞ւր է Սոնան, նրա ելույթին հաշված րոպեներ է մնացել, իսկ Սոնան դեռ չկա։) Իրավիճակը փրկեց Արսեն Սաֆարյանը, ով նախատեսվածից երկար մնաց բեմում:) Արսենը տևական ժամանակ չէր մասնակցել առանց այդ էլ քիչ կազմակերպվող երևանյան համերգներին։ «Ես մասնակցում եմ այն համերգներին, որոնց առաջարկն ինձ դուր է գալիս,- BlogNews-ի հետ զրույցում ասաց երգիչն ու հավելեց,- Մենք կարոտում ենք երգելուն, հանդիսատեսին։ Չէ՞ որ իրականում մենք դրա համար ենք։ Երջանիկ է այն արտիստը, ով շատ ելույթներ է ունենում և հաճախակի է հանդիպում իր հանդիսատեսին։ Ես այդ հարցն այլ կերպ եմ լուծել, շուտով կբացվի «Սաֆքլաբը», որտեղ մենահամերգիկներ կունենամ»։
Արսենը կարողացավ բեմում մնալա այնքան, մինչև Սոնան գա ու միայն իրեն բնորոշ աժիոտաժ ստեղծել հետնաբեմում, պատմել, թե ինչպես է փոխվել ավտոմեքենայի մեջ, ինչպես չէր կարողանում փարքինգ գտնել և թե ինչ էր պատահել։ Ըստ Սոնայի՝ ինքը առհասարակ չի ուշանում։ «Ես ընդհանրապես համերգներից չեմ ուշանում։ Համերգները միշտ ուշ են սկսում, հաճախ գալիս եմ և բավականին սպասում։ Այս անգամ խնդիրներ առաջացան և ուշացա- ասաց նա ու հավելոց, որ ելույթի ժամանակ շատ լավ զգացողություններ ուներ,- շատ լավ հանդիսատես ունեմ։ Ժողովուրդը գիտի՝ ում գնահատի և սիրի։ Ես մեծ պատասխանատվությամբ եմ բեմ բարձրանում։ Այսօր էլ թեև մի քիչ հիվանդ էի, կենդանի երգեցի»։