Ռուսաստանն Արևմուտքին կոչ է անում ահաբեկչությունը չօգտագործել սեփական նպատակների համար. Լավրով
МЕЖДУНАРОДНОЕՌուսաստանը կոչ է անում Արևմուտքին ահաբեկչությունը չօգտագործել սեփական նպատակների համար, դա անբարոյականություն է, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ ելույթ ունենալով «Կլյազմայում իմաստների տարածք» երիտասարդական հավաքին: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:
Ռուսաստանի արտգործնախարարը հիշեցրել է Իրաքի և Լիբիայի ռմբակոծությունների մասին: «Այժմ փորձում են նույն բանը Սիրիային անել: Արդյունքում Իրաքի և Սիրիայի տարածքների մի մասում «Իսլամական պետությունը» խալիֆաթ է հայտարարել: Կառուցվածքն ամեն անգամ փոխում է իր դեմքը, բայց ամեն անգամ ավելի սարսափելի է դառնում»,-նշել է նա:
Լավրովը հայտարարել է, որ Արևմուտքը թալիբներին աջակցում էր ի հեճուկս ԽՍՀՄ-ի, իսկ «Ալ Քաիդային» «ձեռքերը ծալած էին նայում»՝ հույս ունենալով, որ այն կօգնի փոխել իրենց անհարմար վարչակարգերը:
«Այժմ ԻՊ-ը հայտարարել է, որ իրենք Իրաքով և Սիրիայով չեն սահմանափակվելու, նույնիսկ քարտեզներ են տպում, որտեղ խալիֆաթը ներառում է Պորտուգալիայից մինչև Պակիստան ընկած տարածքը, սպառնում են գրավել Մեքքան և Մեդինան,-շարունակել է նա: Մեզ դա համոզում է միայն մի բանում. ահաբեկչության դեմ պետք է պայքարել առանց երկակի չափանիշների, ահաբեկիչներին չօգտագործել սեփական նպատակներում: Նախ՝ դա անբարոյականություն է, և հետո՝ անհնար է վերահսկել նրանց»:
Նախարարի խոսքով, դա մասնավորապես արտահայտվել է Նյու Յորքում սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գործողություններում:



