6 մեծահարուստներ, ովքեր իրենց ողջ կարողությունը նվիրել են բարեգործությանը
ЛАЙФՏեսնելով այս մարդկանց ու ուսումնասիրելով նրանց պատմությունը, կարող ենք ասել, որ հարգանքի են արժանի:
1. Վլադիսլավ Տետյուխին

Նա ուներ մետալուրգիական հսկայական մի կազմակերպություն:
80-ամյա օլիգարխը վաճառեց իր ողջ ունեցվածքը և հավաքված 3.3 միլիարդ դոլլարը նվիրաբերեց հիվանդանոցի կառուցմանը, ուսանողների համար կացարաններ կառուցեց: 82 տարեկան հասակում Վլադիսլավը գալիս է աշխատանքի առավոտյան 9-ին, և այդպես շաբաթը 6 օր: Նա ապրում է հասարակ կյանքով:
2. Չակ Ֆինի
Աշխարհահռչակ Duty Free-ի հիմնադիրը:
1988-ին Forbes պարբերականը 31 տարեկան գործարարին հռչակեց մոլորակի 31-րդ ամենահարուստ մարդ: Չակը իր ողջ կարողությունը նվիրաբերեց բարեգործությանը: Նա նվիրաբերեց ամենը տարբեր բարեգործական հիմնադրամներին, կարիքի մեջ գտնվող մարդկանց: Որոշ տվյալներով, նա 6.2 միլիարդ է արդեն նվիրաբերել: Չակն ասում է.
-Ես ավելի շատ հաճույք եմ ստանում, երբ գումար եմ նվիրաբերում և տեսնում եմ, թե ինչպես է դրա շնորհիվ ինչ-որ կարևոր բան ստեղծվում, օրինակ՝ հիվանդանոց:
3. Բրայն Բերնի
Նախկին մեծահարուստ է: Նրա կյանքում ամեն ինչ փոխվեց, երբ կնոջ մոջ քաղցկեղ հայտնաբերեցին: Այդ պահից սկսած նա բազմաթիվ հիվանդանոցներ սկսեց բացել և բուժտեխնիկայի արտադրություն սկսեց: Հատկանշական է, որ մի քանի տարի անց նրա կինը բուժվեց ծանր հիվանդությունից: Հիմա նա մի հասարակ տանն է ապրում ու գոյատևում:
4. Ուլավ Տուն
Ուլավը նորվեգացի միլիարդատեր է: Իր ողջ կարողությունը՝ մոտ 6 միլիարդ դոլլար, նա ուղղեց հիվանդանոցների կառուցմանը:
-Միևնույն է, ես այդ փողերը ինձ հետ չեմ տանելու: Փոխարենը կարող եմ բարի գործ կատարել, – Ասում է Ուլավը:
5. Թիմ Կուկ
Թիմը Apple-ի գլխավոր տնօրենն է: Նրա կարողությունը կազմում է 800 միլիոն դոլլար: 54-ամյա բիզնեսմենը իր 10-ամյա հարազատի ուսումն ավարտելուց հետո պարտաստվում է իր ողջ կարողությունը բարի գործերին տրամադրել: Ավելին, նա արդեն սկսել այդ գործը:
6. Արքայազն Ալ Վալիդ
Ալ Վալիդը ԱՄԷ-ի թագավորական ընտանիքի անդամ է: Նա որոշ ժամանակ առաջ հայտարարեց, որ զոհաբերելու է իր ողջ ունեցվածքը: Առաջին հերթին նա գումար հատկացրեց կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հիմնադրամներին, հետո նաև անբուժելի հիվանդությամբ տառապող մարդկանց բուժմանը:








