Արմավիրի մարզի Շենիկ գյուղում կարկուտը ամբողջությամբ վնասել է բերքը
ЭКОНОМИКАԱրմավիրի մարզի Շենիկ գյուղում օգոստոսի 22-ի երեկոյան տեղացած կարկուտը 100 տոկոսով վնասել է մոտ 500 հա ցանքատարածություն` հիմնականում բանջարաբոստանային կուլտուրաներ: Այս մասին այսօր՝ օգոստոսի 24-ին,NEWS.am-ի հետ զրույցում ասաց Շենիկի գյուղապետ Կորյուն Մինասյանը:
«Ուժեղ կարկուտն ու քամին հողին են հավասարեցրել ամբողջ բերքը, նաեւ վնասել են մոտ 10 տների տանիքներ: Վնասվել են նաեւ մեքենաներ»,- ասաց նա:
Կորյուն Մինասյանը նշեց, որ վնասի չափը գնահատելու համար ստեղծվել է հանձնաժողով եւ մեկ օրից կարող են հստակ թվեր ներկայացնել:
Գյուղապետի խոսքով՝ այդ օրը կարկուտից առաջ ուժեղ քամու հետեւանքով գյուղում էլեկտրական սյուն էր վայր ընկել եւ հրդեհվել էր տներից մեկը: Տարեց քաղաքացուն հարեւաններն են հրդեհվող տնից դուրս բերել:
1
Чем Армении грозит прекращение членства в ЕАЭС?
2
В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащие
3
«Песчинка перевесит»: известные зарубежные деятели обратились к народу Армении (Видео)
4
Пашинян анонсировал для Армении эпохальные события
5
Но если это так «прозрачно», почему же так секретно? «Паст»



