Օրերս ամուսնալուծված Զառան իր մոտ է հրավիրել Մոնակոյի իշխանին (լուսանկար)
ФОТОOperativ.am–ը գրում է.
Երգչուհի Զառան, ով վերջերս ամուսնալուծվել է,մեծ զարմանք է պատճառել իր երկրպագուներին: Այս մասին գրում է 7days.ru-ն:
Ինչպես հայտնի է դարձել, երգչուհին իր համերգին է հրավիրել բարձրաստիճան պաշտոն ունեցող երկրպագուին: Եվ դա Մոնակոյի իշխանն է:
«Ես Մոնակոյի իշխող Ալբեր Երկրորդ իշխանին առաջարկել եմ իմ մենահամերգի հատուկ հյուրը լինել Կրեմլում նոյեմբերի 24-ին: Իսկ ինչո՞ւ ոչ»,- գրել է երգչուհին:
Հավանական է, որ Զառայի ծանոթությունն իշխանի հետ տեղի է ունեցել նախորդ ամառ, երբ նա հանգստանում էր Մոնակոյում: Նրանց ծանոթացրել է ընդհանուր ընկերը: Դեռևս պարզ չէ՝ արդյոք իշխանն իր հետ Մոսկվա կտանի նաև իր ընտանիքին, թե ոչ:
Հիշեցնենք, որ Զառայի ամուսնալուծության մասին լուրը հայտնի էր դարձել մի քանի օր առաջ: Նախկին զույգը բարիդրացիական կապի մեջ է այժմ: Նրանք բաժանվել են դրական նոտայի վրա: