Արմավիրի մարզի Շենիկ գյուղում կարկուտը ամբողջությամբ վնասել է բերքը
ОБЩЕСТВОԱրմավիրի մարզի Շենիկ գյուղում օգոստոսի 22-ի երեկոյան տեղացած կարկուտը 100 տոկոսով վնասել է մոտ 500 հա ցանքատարածություն` հիմնականում բանջարաբոստանային կուլտուրաներ: Այս մասին այսօր՝ օգոստոսի 24-ին,NEWS.am-ի հետ զրույցում ասաց Շենիկի գյուղապետ Կորյուն Մինասյանը:
«Ուժեղ կարկուտն ու քամին հողին են հավասարեցրել ամբողջ բերքը, նաեւ վնասել են մոտ 10 տների տանիքներ: Վնասվել են նաեւ մեքենաներ»,- ասաց նա:
Կորյուն Մինասյանը նշեց, որ վնասի չափը գնահատելու համար ստեղծվել է հանձնաժողով եւ մեկ օրից կարող են հստակ թվեր ներկայացնել:
Գյուղապետի խոսքով՝ այդ օրը կարկուտից առաջ ուժեղ քամու հետեւանքով գյուղում էլեկտրական սյուն էր վայր ընկել եւ հրդեհվել էր տներից մեկը: Տարեց քաղաքացուն հարեւաններն են հրդեհվող տնից դուրս բերել:
1
А сейчас Алиев требует закрыть АЭС.Браво, господа, аплодисменты
2
Секреты мира финансов в лагере «Айорди»: Idram&IDBank
3
Финансовая грамотность в палаточном лагере Республиканского центра детей и подростков: Idram и IDBan...
4
Новый Samsung Galaxy A27 в рамках специального предложения Ucom «Снова в школу 2026»
5
При поддержке Ucom стартовал второй этап образовательной программы ArmDrone по FPV-дронам



