Շիկահեր թե՞ սևահեր. հարց, որը տանջում է շատ կանանց և աղջիկների
ФОТОlife.tert.am-ը գրում է
Նորաձևությունը յուրաքանչյուր տարի նոր միտումներ է թելադրում թե՛ հագուստի, թե՛ դիմահարդարման, թե՛ վարսահարդարման մեջ: Ոմանք կուրորեն հետևում են այդ ամենին, մյուսները՝ ոչ:
Երբեմն, փոփոխությունների դիմում ենք գիտակցելով, որ արդյունքը կարող է չգոհացնել, սակայն դա խոչընդոտ չէ, քանի որ տարբերվելու ցանկությունն ավելի գայթակղիչ է:
Նորաձևության անբաժան մասն է կազմում ընդգծված սանրվածքը, իսկ ի՞նչն է առավել ընդգծում նորաձև սանրվածքը. իհարկե՝ մազերի նոր գույնը: Հաճախ բավական է ընդամենը կես տոնով փոխել մազերի երանգը, որպեսզի սովորական սանրվածքը այլ տեսք ստանա: 2016 թվականի տենդեցների մասին խոսելիս ոճաբաններն ասում են, որ մազերը կարելի է ներկել ամենաբնական գույնից մինչև ամենահամարձակ գույնը: Կրկին նորաձև է օմբրեն, շերտավոր ներկումը և վառ գույների համադրումը:
Առավել շատ փոփոխությունների դիմում են հայտնի մարդիկ, սակայն միշտ չէ, որ նրանց կերպարանափոխությունները ողջունվում է երկրպագուների կողմից:
Փորձեցինք մտաբերել բոլոր, այն հայ հայտնիներին, ովքեր ժամանակի ընթացքում փոխել են իրենց մազերի գույնը և սևահերից դարձել թխահեր։ Արմինկա, Շպռօտ, Էլլա Տարունց, Կայա Խուրշուդյան, Քրիստինե Պեպելյան, Անի Պետրոսյան, Արևիկ Ուդումյան, Մերի Ներսիսյան, Սոֆի Մխեյան, Սիլվա Հակոբյան, Էմմի, Հրաչուհի Ութմազյան և այլն...
Ասում են անկախ նորաձևության միտումներից շիկահեր լինելը միշտ ակտուալ է: Երբեմն ասում են, որ սևահերները դասական գեղեցկության խորհրդանիշ են համարվում, բայց միևնույնն է շիկահերները եղել և մնում են գրեթե բոլոր տղամարդկանց «ֆավորիտները»: Գուցե հենց սա է պատճառը, որ կյանքի ինչ-որ փուլում սևահերները մեծ հաճույքով վերածվում են շիկահերի՝ անտեսելով «հիմարիկ» թվալու վախը: