Վալդանոն կարծում է՝ «Ատլետիկոն» գրանդների դեմ պայքարելու օրինակ է
СПОРТՄադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր տնօրեն Խորխե Վալդանոն գովեստի խոսքեր է շռայլել «Ատլետիկոյի» հասցեին։ Վալդանոն նշել է, որ վերջին տարիներին մայրաքաղաքային ակումբի ելույթներն ապացուցել են, որ գրանդ-ակումբների դեմ կարելի է պայքարել՝ դեռևս հանդիպումից առաջ զոհի կարգավիճակ չունենալով։
-«Ատլետիկոյի» հայտնվելը հանգեցրեց նրա, որ մյուս թիմերը ևս հավատան, որ հանդիպման մեկնարկից առաջ արդեն պարտված չեն,-ասել է Վալդանոն «Radio Mitre»-ի եթերում։
Հիշեցնենք, որ 2011-ին Դիեգո Սիմեոնեի՝ «Ատլետիկոն» գլխավորելուց հետո թիմն անհարմար մրցակից դարձավ իսպանական և ոչ միայն իսպանական ակումբների համար, դարձավ Իսպանիայի չեմպիոն, նվաճեց երկրի գավաթն ու Սուպերգավաթը, հաղթեց Եվրոպա լիգայում, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի համար խաղում և երկու անգամ հասավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ։
1
Станьте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением
2
Пашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян
3
Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности
4
Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»
5
«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июле



