Լողափում հայտնաբերված սարսափելի էակը պարզվեց ամենևին էլ հրեշ չէ (լուսանկարներ)
ФОТОԱՄՆ–ի Վիրջինիա նահանգի լողափերից մեկում հանգստացողները սարսափահար լքեցին հանգստավայրը, երբ ափամերձ ավազների մեջ նկատեցին այս հրեշին։ Նկարը համացանցում տարածելուց հետո պարզվեց, որ դա այսպես կոչված Astroscopus guttatus (Звездочёт) տեսակի ձուկ է։

Բանն այն է, որ այս ձկները ընկղմվում են ավազների մեջ` որսի փնտրտուքով։ Նրանք նաև մինչև 50 վոլտ հոսանq են կարողանում արձակել, ինչը դրանց վտանգավոր գիշատիչ է դարձնում։

Դժվար է ասել` ի՞նչն է ավելի շատ վախեցնում. արտաքին տեսքը՞, թե՞ հոսանքահարվելու ռիսկը։ Բայց նախքան լողափից փախչելը կարևոր է իմանալ, որ մարդու համար նրանք վտանգ չեն ներկայացնում... դե գուցե միայն մի փոքր վախեցնեն։ Այդ իսկ պատճառով էլ լողափով քայլելիս ուշադիր նայեք ոտքերի տակ։

1
Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе
2
В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old ...
3
ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средст...
4
«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектам
5
Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью



