Ֆրանսիան դեսանտ եւ ուղղաթիռներ կներգրավի ահաբեկիչներից պաշտպանվելու համար
МЕЖДУНАРОДНОЕՖրանսիայի իշխանությունները ցամաքում եւ ծովում ուժեղացնում են անվտանգության միջոցներն ահաբեկչական գրոհների սպառնալիքների պատճառով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով AP գործակալությանը:
Մասնավորապես, անհրաժեշտության դեպքում սկսել են ուղղաթիռներից զինվորականներ իջեցնել Լա Մաշում նավարկող լաստանավեր:
Մյուս ջրուղիների անվտանգությունը, մասնավորապես, Միջերկրական ծովում, նույնպես կուժեղացվի:
«Մեր նպատակն առավելագույն անվտանգություն երաշխավորելն Է, հատկապես ամառային շրջանի ընթացքում, երբ կազմակերպվում են մեծ թվով փառատոներ»,- հայտարարել Է Ֆրանսիայի ՆԳ նախարարության ղեկավար Բեռնար Կազնյովը:
Նա նաեւ նշել Է, որ անվտանգության լրացուցիչ միջոցների ապահովման համար գործի են դրվել ավելի քան 12 հազար պահեստազորայիններ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
2
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
3
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства
4
Как были чмошниками, так и остались. Аршак Карапетян
5
Сейчас Армения находится в большей зависимости, чем когда-либо



