Կառավարությունը փոխհատուցեց Մերձավոր Արևելքում տրամադրված ՀՀ անձնագրերի պետտուրքը
ОБЩЕСТВО2016 թվականի 2-րդ կիսամյակում ՀՀ արտաքին գործերի նախարարությունը Մերձավոր Արևելքում տրամադրել է 581 ՀՀ անձնագիր: Կառավարության նիստում ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը նշեց, որ Դամասկոսի դեսպանատան միջոցով տրամադրվել է 349, Հալեպի հյուպատոսարանի՝ 150, Բեյրութում՝ 150, Բաղդադում՝ 19:
Քոչարյանի խոսքով՝ անձնագրերի համար պետական տուրք չի գանձվել՝ հաշվի առնելով հակամարտությունների պատճառով այդ տարածաշրջանում մեր հայրենակիցների բարդ դրությունը: Պետտուրքերը փոխհատուցելու նպատակով ՀՀ կառավարությունը պահուստային ֆոնդից ՀՀ ԱԳՆ-ին հատկացրեց 36.5 մլն դրամ:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



