Ճապոնացիները հովանոցին սովորեցրել են կանխատեսել եղանակը
МЕЖДУНАРОДНОЕՃապոնական Fantastick ընկերությունն ստեղծել Է «խելացի» հովանոց, որը տիրոջը նախազգուշացնում Է եղանակային պայմանների առանձնահատկությունների մասին, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Luxurylaunches-ին: Գաջեթը Jonas անվանումն Է ստացել ի պատիվ 18-րդ հարյուրամյակի անգլիացի կոմերսանտ եւ գյուտարար Ջոնաս Հենվեյի, որը, ինչպես համարվում Է, առաջինն Է սկսել հովանոց օգտագործել անձրեւից պաշտպանվելու համար:
Jonas-ը սինխրոնացվում Է շարժական հեռախոսի հետ եւ առցանց ռեժիմով նրան փոխանցում եղանակի տեսության տվյալները: Բացի այդ, գաջեթի օգնությամբ կարելի Է գտնել սեփական սմարթֆոնը. դրա համար հովանոցը հարկավոր Է փոքր-ինչ ցնցել, եւ հեռախոսն սկսում Է թրթռալ:
Սարքն աշխատում Է մարտկոցներով, դրանում ներսարված են մի քանի լուսադիոդներ եւ ծանրության ուժի տվիչ:
Հովանոցի ձողը պատրաստված Է ալյումինից, ընտրության համար առաջարկվում Է գույների մի քանի տարբերակ: Գաջեթը վաճառքում կհայտնվի օգոստոսին, գինը 105 դոլար Է:
1
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
2
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
3
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства
4
Как были чмошниками, так и остались. Аршак Карапетян
5
Сейчас Армения находится в большей зависимости, чем когда-либо



