Մեծահասակ ամերիկացիների միջին քաշը վերջին 20 տարում ավելացել Է գրեթե 7 կիլոգրամով
МЕЖДУНАРОДНОЕ ԱՄՆ-ում տղամարդկանց ու կանանց միջին քաշը վերջին 20 տարվա ընթացքում ավելացել Է գրեթե 7 կիլոգրամով: Այդ մասին հայտնել Է Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոններ (ՀՎԿԿ) ամերիկյան կազմակերպությունը:
«Հաշվի առնելով սննդաբաժինների չափերը եւ դրանցում մեծ քանակությամբ ճարպերի պարունակությունը՝ զարմանալի չԷ, որ ամերիկացի տղամարդկանց միջին քաշը վերջին երկու տասնյամյակների ընթացքում ավելացել Է 6,8 կիլոգրամով, կանանցը՝ 7,2 կիլոգրամով»,-ասված ՀՎԿԿ-ի հրապարակած ուսումնասիրության մեջ:
Կազմակերպության գնահատումների համաձայն՝ մեծահասակ ամերիկացիները ներկայում կշռում են միջին հաշվով 88,7 կիլոգրամ, ամերիկուհիները՝ 76 կիլոգրամից փոքր-ինչ ավելի, թեեւ դեռ 1960-ական թվականներին վերջիններիս միջին վիճակագրական քաշը կազմում Էր 64 կիլոգրամ: Վերջին 20 տարվա ընթացքում ավելացել Է նաեւ երկրի պատանի բնակիչների քաշը. տղաներինը՝ 6,1 կիլոգրամով, աղջիկներինը՝ 3,3 կիլոգրամով:
«Այդ ցուցանիշները տագնապ են հարուցում»,- ABC հեռուստաալիքի եթերում հայտարարել Է Քեյս Ուեսթեռնի բժշկական կենտրոնի ընտանեկան բժշկության եւ հանրային առողջության բաժանմունքի վարիչ դոկտոր Գութեմ Ռաուն: Նրա խոսքով՝ ճարպակալումը շարունակում Է առողջության հետ կապված խնդիրների հիմնական աղբյուրը մնալ բազմաթիվ ամերիկացիների համար, եւ իրադրությունը միայն ավելի Է վատանում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Армянский скрипач Эдуард Даян удостоен Гран-при престижного конкурса в России
2
В приграничных сёлах Армении закрывают школы
3
Я работаю в направлении Трибунала Национального Достоинства. Если у вас есть дополнительные вопросы ...
4
Клеймированный стигмой стыда и позора: кого радуют действия властей Армении? «Паст»
5
«Правосудие» превращенное в шоу: истинная цель дела Ваге Акопяна



