Պուդինգ սև հաղարջով և բալով, որը պատրաստվում է շատ ավելի հեշտ, քան Դուք կարծում եք
ЛАЙФՊուդինգը ձվի, ձավարի, կաթի, կաթնաշոռի, ալյուրի և մրգերի հիմքով պատրաստված ավանդական անգլիական աղանդեր է: Գոյություն ունեն այս աղանդերի բազում տարբերակներ՝ տարբերվող բաղադրիչների համադրությամբ և պատրաստման եղանակով: Անփոփոխ է մնում միայն նրա հիասքանչ համը:
Սև հաղարջով և բալով պուդինգ
Բաղադրիչները.
1. Բալ – 1/2 բաժակ
2. Սև հաղարջ – 1/2 բաժակ
3. Եգիպտացորենի օսլա – 2ճ/գ
4. Շաքարավազ – 2ճ/գ
Պատրաստման եղանակը.
1. Հաղարջը և բալը լվանալ: Բալից հեռացնել կորիզները:
2. Խառնել բալը շաքարավազի հետ: Ավելացնել սև հաղարջը: Զանգվածը դնել կրակի վրա և հասցնել եռման աստիճանի:
3. Եգիպտացորենի օսլան բացել ջրում և լցնել զանգվածի վրա: Խառնել և եփել մոտ 1 րոպե՝ մինչև պնդանալը:
4. Լցնել կաղապարների մեջ, սառեցնել և դնել սառնարանը: Մատուցելիս զարդարել հատապտուղներով:
1
Уничтожить половину собственного народа? Анатомия эйфории власти и государственности: «Паст»
2
Какой была явка на предыдущих выборах? «Паст»
3
Пашинян по итогам предстоящих выборов в Армении не станет премьером, а власть в его лице потеряет по...
4
Почему велопробег был «перенесён» на три дня? «Паст»
5
Почему Россия наказывает армянский народ? «Паст»



