Ереван, 13.Июнь.2026,
00
:
00
ВАЖНО


Կենդանակերպի ամենախանդոտ նշանները

ЛАЙФ

Խոյ

Ամենախանդոտ նշաններից մեկն է։ Ընդ որում, Խոյերն այնքան անկայուն են, որ հաճախ այս հողի վրա սկանդալ են հրահրում, կամ ուղղակի վրեժ են լուծում դավաճանելով, նույնիսկ եթե իրենց զուգընկերն անմեղ է։ Պատրաստ եղեք անսահման սիրով մարել Խոյի մշտական հուզական տատանումները։ Իսկ եթե ինքներդ Խոյ եք, ապա սովորեք խոսել Ձեր զուգընկերոջ հետ և գործեք միայն նախապես խորհելով Ձեր խոսքերի և քայլերի շուրջ։

Ցուլ

Ամեն հարցում ծայրահեղ ռացիոնալ Ցուլերը շատ լուրջ են մոտենում զուգընկեր ընտրելու հարցին, իակ դա նշանակում է, որ ընտրելով մեկին՝ լիովին վստահ են իրենց ընտրության մեջ։ Հենց այս պատճառով էլ խանդի զգացումը խորթ է այս նշանի ներկայացուցիչներին, և նրանք վստահում են իրենց երկրորդ կեսին։ Իսկ եթե սիրելին իսկապես դավաճանի, Ցուլը կբաժանվի առանց հրապարակային սկանդալների և վեճերի՝ հետևություններ անելով  հետագայում ավելի զգույշ լինելու իր հաջորդ հարաբերություններին գնահատական տալու հարցում։ 

Երկվորյակներ

Այս մարդիկ ի սկազբանե հասկացնում են իրենց զուգընկերոջը, որ խանդոտ են, և դա իսկապես այդպես է։ Դա նրանից  է, որ բոլորին իրենց օրինակով են դատում, իսկ նրանց հետ հաստատ անհանգստանալու առիթներ կունենաք։ Էությամբ մարդամոտ և սիրառատ Երկվորյակներն իրենք էլ չեն նկատում, թե որքան է իրենց զրույցը սիրախաղի նմանվում։ Եվ եթե Ձեր զուգընկերը Երկվորյակ է, մի շտապեք մեղադրել նրան դավաճանության մեջ. նա այդպիսին է բնությունից։

Խեցգետին

Կենդանակերպի ամենառոմանտիկ նշանին հատուկ չէ խանդը, քանի որ նա ամբողջությամբ ձուլվում է իր սիրո մեջ։ Հարաբերությունները սկսելուն պես նրանք ձգտում են անել ամեն բան իրենց երկրորդ կեսի համար և երկարատև ու երջանիկ կյանք են պլանավորում։ Իրենք ավելի շատ սկսում են խեղդել իրենց սիրով, քան խանդել, քանի որ համոզված են, որ Դուք նույնչափ սիրում եք իրենց։ Սակայն համոզված եղեք՝ դավաճանելով Խեցգետնին մեկ անգամ, Դուք երբեք չեք վերադարձնի նրա ջերմ վերաբերմունքը։

Առյուծ

Չափից ավելի ինքնավստահ Առյուծները խանդոտ չեն, քանի որ չեն պատկերացնում, որ ինչ-որ մեկն իրենցից լավը կարող է լինել։ Սակայն, եթե ինչ-որ մեկը փորձեր է անում իրենց «սեփականությունը» գրավելու, ապա նրանց զայրույթը կլինի կատաղի։ Բայց այն ուղղված է լինելու նրան, ով համարձակվել է մտածել, որ այն, ինչը պատկանում է Առյուծին, կարող լինել մեկ ուրիշինը։

Կույս

Արտաքուստ հանգիստ Կույսերը ներսից իրական անհաղթահարելի խանդի զգացում կարող են ունենալ։ Սակայն կենդանակերպի այս ներկայացուցիչների հետ կարելի վստահ լինել, որ անհիմն մեղադրանքներ չեն ներկայացնի։ Բայց, եթե իսկապես կա պատճառ, Կույսերը կխոսեն դրա մասին։ Սակայն իմացեք՝ եթե Կույսերը բացահայտեն դավաճանությունը, ապա մեկընդմիշտ հրաժեշտ կտան Ձեզ։

Կշեռք

Հավասարակշռված և խաղաղ Կշեռքները հաճախ վստահ չեն լինում իրենց ուժերին, ինչն էլ խանդի պատճառ է լինում։ Սակայն բացահայտ վեճերից խուսափող Կշեռքները թաքցնում են դա և կարող են վերածել այն վիրավորվածության, որի պատճառները Դուք  հնարավոր է միանգամից չհասկանաք։ Եթե նկատեցիք, ապա ավելի լավ է հարցնել, թե որն է պատճառը։ Կշեռքների դրական կողմն այն է, որ զրույցի ընթացքում նրանք իսկապես ունակ են լսելու, և դուք միասին կհաղթահարեք ցանկացած կոնֆլիկտ։

Կարիճ
Կարիճները ծայրահեղ խանդոտ են։ Ընդ որում, այս զգացմունքը արտահայտվում է և բացահայտ, և ներսից տանջում է նրանց։ Շատ կարևոր հանգամանք է այն, որ Կարիճները խանդում են նույնիսկսիրելիի նախկիններին։ Եվ եթե ձեր զուգընկերը Կարիճ է, խուսափեք անցյալում մնացած հարաբերությունների մասին խոսակցություններից։ Զգոն եղեք և խանդելու պատճառներ մի ստեղծեք, հակառակ դեպքում կրակոտ և մասշտաբային վեճ կունենաք։

Աղեղնավոր

  Կենդանակերպի նշանի այս ներկայացուցիչները գաղտնապահ են։ Իրենք այդքան էլ հակված չեն խանդի զգացողությանը, և եթե նույնիսկ խանդում են, երբեք չեն խոստովանի։ Նրանք ունակ են ողբերգություն հորինել իրենց գիտակցության մեջ և հեռանալ առանց բացատրությունների։ Եթե նկատում եք, որ ինչ-որ բան է կատարվում, անմիջապես քննարկեք խնդիրը՝  բոլոր  մանրամասները հաշվի առնելով, և անպայման վստահեցրեք, որ սիրում եք նրան։ 


Այծեղջյուր

Այծեղջյուրները շատ գաղտնապահ են և ուրբաթախոս։ Նրանց հետ հարաբերություններում Դուք պետք է ուղղակի կռահեք իրենց զգացմունքները։ Այծեղջյուրները  շատ խանդոտ են, էությամբ առաջնորդներ են և շատ են վախենում, որ սիրելին կարող է մեկ ուրիշին նախընտրել։ Խանդն իրենց համար մշտական իրավիճակ է։ Գործով ապացուցեք, որ Այծեղջյուրը  Ձեր միակն է և սիրելին, քանի որ խոսքերով դա Ձեզ չի հաջողվի։ Եվ հիշեք՝ երբեք մի սադրեք Այծեղջյուրին և մի փորձեք խանդ առաջացնել, նույնիսկ եթե ուզում եք «թեժացնել» հարաբերությունները։ Դա կարող է շատ վատ ավարտ ունենալ։

Ջրհոս

Ամենաանկանխատեսելի նշաններից մեկն է, և երբեմն բարդ է կռահել, թե ինչ կա նրա մտքին։ Խանդոտ են, սակայն այդ վիճակը շատ արագ և հստակ է նրանց մոտ։ Էմոցիաների ցայտումից հետո Ջրհոսները հանդարտվում են, եթե հավատացնեք նրանց, որ խանդի պատճառներ նա չունի։ Պետք է հիշե նաեւ, որ այս նշանի ներկայացուցիչները հոգևոր դավաճանությանը ավելի լուրջ են վերաբերվում, քան մարմնական։ Իրենց վախեցնում է նույնիսկ այն փաստը, որ  Ձեր կյանքում կարող է մտերիմ ընկեր կամ լավ ծանոթ հայտնվել։

Ձուկ

Ամենահանգիստ նշանն է և  խանդոտ չէ։ Ուրիշների զգացմունքների նկատմամբ զգայուն Ձկները անմիջապես տեսնում են Ձեր դավաճանությունը, եթե այն իսկապես եղել է։ Սակայն եթե պատճառներ չկան, իրենք անվերապահորեն կվստահեն Ձեզ, ինչը նաև ակնկալում են Ձեզանից։ Ձկներն ունակ են սթափ գնահատել իրավիճակը, այդ պատճառով էլ խանդի բռնկումներ իրենցից չեք տեսնի։

Жительницу села Киранц вынудили уволиться после публикации о выборахСудья предупредил Оганяна о возможном принудительном приводеНетаньяху: Пока я являюсь премьер-министром Израиля, у Ирана не будет ядерного оружияIDBank выпустил четвертый и пятый транш облигаций 2026 года ЦИК Армении: Результаты голосования на избирательном участке № 12/13 признаны недействительнымиПашинян поздравил Путина с Днем РоссииПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня России«Мы начинаем политические консультации с политическими силами для выработки единой повестки и шагов»: Гагик ЦарукянПосол России в Армении вернулся в Ереван после консультаций в Москве Обучение финансовой грамотности для юных шахматистов: Idram и IDBank Юнибанк и Wildberries запустили сервис для покупок в рассрочкуУничтожить половину собственного народа? Анатомия эйфории власти и государственности: «Паст»От Армении до Балтики. кольцо сжимается-распределённая война в новой фазе. ответ России «АйаКве» не признает результаты выборов: политическое объединение готовится к правовой и политической борьбе։ «Паст»ЗММК присоединился к Глобальному договору ООН«В Армении установилась диктатура, которая и поглотит саму себя»: «Паст»Самая влиятельная «фигура» государственного аппарата остается на своем месте: «Паст»Техническая ошибка или политический расчет? Как «неверные» цифры меняют картину будущего парламента? «Паст»Армянский премьер Пашинян при финансовой и политической поддержке Запада де-факто украл прошедшие парламентские выборыПочему Россия наказывает армянский народ? «Паст»Ucom запускает пакет uPlay Cinema: сотни фильмов по единой ежемесячной подписке Взять или не взять мандаты? Что должна делать оппозиция? «Паст»От малых шагов – к большим переменам: проекту «Сила одного драма» 6 летТрамп поздравил Пашиняна с победой на выборах в АрменииJunius возвращается — с новым турниром и ценными призамиЛевон Джилавян занял третье место на чемпионате мира по нардамВ Армении планируют закрыть УИУ «Нубарашен» и построить новое пенитенциарное учреждениеКаллас: ЕС не ужесточает санкции против Израиля из-за отсутствия единстваВ Индонезии вулкан Семеру выбросил пепел на высоту 4,9 кмЕвропейские фондовые индексы преимущественно снизились во вторникСтроительство дороги Сисиан — Каджаран имеет важное значение для развития дорожной инфраструктуры АрменииЗахарова: выборы в Армении сопровождались беспрецедентным давлением на оппозициюПочему число людей, имеющих право голосовать, сократилось? «Паст»Какие поствыборные процессы предусмотрены? «Паст»Пока ничего окончательно не решено: «Паст»Правительство Южной Осетии ушло в отставкуФильм «Пальма 2» продюсера Рубена Дишдишяна покажут в Японии«Аресты, задержания, оскорбления: я первый раз такую избирательную кампанию вижу в странах СНГ»: КобицкийЦИК Армении обработал бюллетени со всех 2005 участковАэропорт Мехрабад в Тегеране приостановил работуАрпине Ованнисян: «Гражданскому договору» не хватает всего двух голосов для наличия большинства в 3/5Раскрытие протоколов с УИК: оппозиция лидирует в регионах, «Гражданский договор» теряет позиции«Решается судьба Армении»: граждане призывают к участию в выборах«Конец геноцида»: в Ереване представили русское издание книги Раймона ГеворгянаАмериабанк и FMO заключили договор на 120 миллионов евро для поддержки ММСП и развития зеленого финансирования в Армении Молчать, молчать, вот так молчать… «Паст» Чтобы вместо каждого из нас решение не принимал кто-то другой. «Паст»Почему велопробег был «перенесён» на три дня? «Паст» Какой была явка на предыдущих выборах? «Паст» Пашинян по итогам предстоящих выборов в Армении не станет премьером, а власть в его лице потеряет позиции. Аршак Карапетян