Ереван, 03.Апрель.2026,
00
:
00
ВАЖНО


Փողն ինչպես է ազդում սեքսի, ուղեղի եւ երջանկության վրա

ЛАЙФ

Հարուստները գրեթե լաց չեն լինում

Երկար ժամանակ հավաստի է համարվել այսպես կոչված «Իստերլինի պարադոքսը», որում պնդվում էր՝ չնայած ամեն ինչին, հարուստները աղքատներից ավելի երջանիկ են, իսկ հարուստ երկրները ընդհանուր առմամբ ավելի երջանիկ են, քան աղքատները:

Վերջերս այդ պարադոքսը հերքվել է տնտեսագետ Ջասթին Վոլֆերսի կողմից: Ավելի ուշադիր վերլուծության պարագայում պարզվել է, որ հարուստ երկրներում մարդիկ ընդհանուր առմամբ ավելի երջանիկ են, այսինքն այն հարցին, թե «Արդյոք ձեզ երջանիկ եք համարում», մարդկանց մեծ քանակություն դրական պատասխան է տալիս:

Սակայն երջանկության հասկացությունն առաձգական է: Սովորաբար այն երկու տեսակի են բաժանում. ընդհանուր պատկերացում, որ կյանքը վատ չի դասավորվել եւ ամենօրյա զգացողություններ  (այստեղ հարցն այլ կերպ է դրվում. «Արդյոք երեկ ես ինձ երջանիկ եմ զգացել»): Ինչ վերաբերում է երջանկության երկրորդ տեսակին, փողը դրանում դեր է խաղում, բայց սահմանափակ: Պահվածքային տնտեսագետ Դանիել Կանեմանն ապացուցել է, որ կյանքից առօրյա հաճույքի մակարդակն աճում է այնքան, մինչեւ որ մարդու եկամուտը գերազանցում է 75 հազար դոլարը, իսկ հետո կայունանում է եւ մնում նույնը: Եթե սկսեք  100 հազար դոլար վաստակել, ավելի երջանիկ չեք դառնա:

Կիսվելն օգտակար է

Փողը կարող է մարդուն երջանիկ դարձնել, բայց դրա համար անհրաժեշտ է այն խելքով ծախսել: Նախ` արժե գնել ոչ թե իրեր, այլ նոր փորձ: Լավագույնն այն կլինի, եթե դա կապված լինի այլ մարդկանց հետ, օրինակ, կարելի է ընկերների հետ մեկնել Նոր Գվինեա: Երկրորդ` մարդիկ իրենց ավելի երջանիկ են զգում, երբ փողը ոչ թե իրենց վրա են ծախսում, այլ` ուրիշների, որովհետեւ դա ամրացնում է նրանց կապն այլ մարդկանց հետ:  Հետազոտությունները ցույց են տալիս, որ դա մեր մեջ դրված է ի ծնե. նույնիսկ երկու տարեկան երեխաներն ուրախանում են, երբ կարող են ընկերոջ հետ խաղալ իրենց խաղալիքով: Երրորդ` գնումից հաճույքն ավելի մեծ կլինի, եթե դուք հազվադեպ եք ինչ-որ բան գնում:   Օրինակ` շոկոլադը ձեզ ավելի համեղ կթվա, եթե շաբաթը մի հատ գնեք, ոչ թե օրական երեք հատ:  Հաճույքն ուժեղանում է նաեւ սպասման շնորհիվ: Այնպես որ, ավելի լավ է` մի քանի ամիս փող կուտակել ֆոտոխցիկի համար, քան թե անմիջապես այն վարկով գնել:   Որեւէ իրի տիրապետելը ձեզ անպայման երջանիկ չի դարձնի: Հետազոտությունները ցույց են տալիս, որ բնակարան վարձակալող մարդիկ ավելի երջանիկ են, քան բնակարանատերերը:   Եվ ավելի թանկ իրերը չեն մեծացնում ուրախությունը. պարզվում է, որ էժան մեքենա քշելը նույնքան հաճելի է, որքան` թանկարժեք:  

Փողը փչացնում է տրամադրությունը

Փողի հետ կապված վեճերն ամուսնալուծությունների հիմնական պատճառն են հանդիսանում: Փողի հետ կապված խնդիրները վատացնում են փոխըմբռնումը, ուժեղացնում են դեպրեսիան եւ հուզական խանգարումների են հանգեցնում:  Հետազոտությունները ցույց են տալիս, որ փողի մասին նույնիսկ պարզ միտքը մարդկանց հակասոցիալական պահվածքի է դրդում: Մի փորձարկման շրջանակում ուսանողների կեսին թղթադրամների լուսանկարներ են ցուցադրել, մյուսներին` փողի հետ կապ չունեցող լուսանկարներ, իսկ հետո նրանց առաջարկել են միանման առաջադրանքներ կատարել:  Օրինակ` երբ նրանց խնդրել են նկարագրել մարդու, որի հետ նրանք քիչ առաջ խոսել են, առաջին խմբի ուսանողները ավելի հաճախ բացասական գծեր են մատնանշել: Նրանք ավելի հաճախ են հրաժարվել օգնել կողքին նստած մարդուն եւ իրենք էլ օգնություն չեն խնդրել:   Նրանք հիմնականում ջանացել են հնարավորինս հեռու նստել խմբից եւ գերադասել են առաջադրանքները մենակ կատարել: Բարոյական արժեքների հետ կապված հարցերի պատասխանելիս  նրանք ավելի հաճախ են ընտրել այնպիսի պատասխաններ, որոնք ենթադրել են սոցիալական նորմերի խախտում հանուն սեփական շահի:  

Հետազոտողներն այդ ազդեցությունը բացատրում են նրանով, որ փողը մարդկանց մոտ    «դու` ինձ, ես` քեզ» հարաբերությունների եւ մրցակցության հետ կապված ասոցիացիաներ  է առաջացնում:  Առաջին խմբից այդ նույն ուսանողներն այնպիսի հատկանիշներ են դրսեւորել, ինչպիսիք են ջանասիրությունը, աշխատասիրությունը եւ մեծ բարդության առաջադրանքներ կատարելիս ավելի լավ արդյունք են ցույց տվել: Ամեն դեպքում փողը հրաշալի մոտիվատոր է: 

Հարուստներն ավելի լավ սեռական հարաբերություններ են ունենում

Պարզվում է, որ բոլորովին չարժե ծիծաղել ծեր միլիարդատերերի հետ ամուսնացող երիտասարդ մոդելների վրա: Նրանք գուցե ամուսնությունից ոչ միայն փող, այլեւ հաճույք են ստանում:  Էվոլյուցիոն կենսաբան Թոմաս Պոլլետը վերլուծել է 5 հազար կնոջ սեռական կյանքը եւ այն եզրակացությանն է հանգել, որ ուղղակի կապ կա զուգընկերոջ եկամտի եւ այն սեռական բավարարվածության միջեւ, որ կինը ստանում է նրա հետ սեռական հարաբերությունից:  Այլ խոսքով, կանայք անհամեմատ ավելի հաճախ են օրգազմ ապրում հարուստ տղամարդկանց հետ: Պոլետի կարծիքով, դա կապված է այն բանի հետ, որ կինը բնազդորեն ավելի լավ զուգընկեր է փնտրում ցեղի շարունակության համար, իսկ եկամտի մակարդակը հաջող արուի առանցքային ցուցանիշներից մեկն է:  

Ինչ վերաբերում է տղամարդկանց, մեկ այլ հետազոտություն ցույց է տալիս, որ  այն տղամարդիկ, որոնք սեքսով են զբաղվում շաբաթվա ընթացքում առնվազն չորս անգամ, ավելի շատ են վաստակում, քան նրանց պակաս հաջողակ գործընկերները:  Հետազոտության հեղինակը համարում է, որ տղամարդու կյանքում բավարար քանակությամբ սեքսի առկայությունը բարձրացնում է նրա ինքնագնահատականը եւ ինքնավստահությունը, իսկ դա նրան ավելի արդյունավետ եւ ստեղծագործ աշխատակից է դարձնում:   «Մարդիկ կարիք ունեն, որ սիրեն իրենց: Երբ դա չկա, նրանք իրենց միայնակ եւ տագնապած են զգում, իսկ դա ազդում է նրանց աշխատանքային կյանքի վրա», — ասում է նա:

Աղքատ մարդիկ ավելի բարի են

Հոգեբան Պոլ Պիֆֆը հետազոտում է, թե հարստությունն ինչպես է ազդում մարդկանց պահվածքի վրա եւ նրա աշխատանքների արդյունքները հաստատում են ինտուիտիվ ենթադրությունները, որ փողը մարդկանց ավելի լավը չի դարձնում:  «Որքան ավելի հարուստ է մարդը, այնքան հազվադեպ է նա կարեկցանք եւ համակրանք դրսեւորում այլ մարդկանց հանդեպ եւ այնքան ավելի եսասիրական է նրա պահվածքը», — ասում է նա: Հարուստ մարդիկ ավելի հազվադեպ են ողորմություն տալիս, ավելի հազվադեպ են կանգ առնում փողոցում ընկած անցորդին օգնելու համար: 

2010 թվականին Պիֆֆը հետազոտություն է կատարել, որում հարուստ եւ աղքատ մարդկանց առաջարկել է նկարագրել լուսանկարում պատկերված մարդկանց հույզերը:  «Աղքատները» հեշտությամբ նկարագրել են լուսանկարի մարդկանց վիճակը` դրանով    «հուզական ինտելեկտ» դրսեւորելով` իրեն այլ մարդու տեղը դնելով: Ապահովված մարդիկ    ավելի վատ են «կարդացել դիմագծերը»: Չնայած մարդիկ այնքան էլ զգայուն չեն, նրանց մոտ ավելի լավ են զարգացած մտածողական գործառույթները` ճիշտ որոշումներ կայացնելու կարողությունը, հիշողությունը եւ ուշադրությունը: 

Փողի պատճառով հիվանդություններ

Հոգեբանները փողի հետ կապված հոգեկան խանգարումների մի ամբողջ խումբ են առանձնացնում: Դրանց մասին հնարավոր է մանրամասն կարդալ Mind over Money գրքում, որտեղ խանգարումների չորս հիմնական տեսակ է մեջբերվում: Առաջինը ցանկությունն է` խուսափելու այն ամենից, ինչը կապ ունի փողի հետ: Նման մարդիկ հրաժարվում են մտածել ֆինանսական հարցերի մասին, նրանց դուր չի գալիս հաշվին փող ունենալը եւ նրանք ջանում են հնարավորինս արագ ազատվել դրանից: Ամենից հաճախ դա հատուկ է ցածր ինքնագնահատականով մանկամիտ մարդկանց:  

Խանգարման երկրորդ տեսակը կապված է գնման գործընթացից հաճույք ստանալու հետ: Նման մարդկանց մոտ հաճույքի դոպամին հորմոն է արտադրվում, երբ նրանք խանութում են: Գնումների սիրահարների համար փող ծախսելը սթրեսի եւ ընդհանուր տագնապի դեմ պայքարի միակ միջոցն է:  Խանգարման երրորդ տեսակը կապված է գնված իրերի կամ աշխատավարձի արժեքի մասին խաբելու ցանկության հետ: Չորրորդը` փող ծախսելու մոլագարական վախի եւ աշխատավարձի մեծ մասը սեւ օրվա համար պահելու հետ:    

Խնայողի հոգեբանություն

Պրոֆեսոր Ջորջ Լեւենշտայնն աշխատում է խնայողությամբ տարված մարդկանց հետ: Նրա դիտարկումների համաձայն, մարդկանց   25 տոկոսն իսկական ցավ է ապրում, երբ ստիպված է փող ծախսել: Նա հետաքրքիր փորձարկում է կատարել` հաշվարկելով ուղեղային ակտիվության ցուցանիշներն այն պահին, երբ մարդկանց ցույց են տվել այնպիսի բան, որը նրանք սիրում են  (օրինակ` շոկոլադ), իսկ հետո ցույց են տվել այդ ապրանքի արժեքը:  Շոկոլադի տեսքից մարդկանց մոտ ակտիվացել են ուղեղի այն հատվածները, որոնք կապված են հաճույքի հետ, իսկ գնի տեսքից` տհաճ հոտին կամ զզվելի իրերին հակազդեցության հետ կապված հատվածը:  Լեւենշտայնը խնայողության հակում ունեցող մարդկանց մի քանի տեսակի է բաժանում: Առաջինների համար իրոք ցավալի է բաժանվել փողից, երկրորդները ուրախություն են ապրում հաշվին փողի առկայությունից, երրորդները տարված են զեղչերով: 

Եվս մի հետաքրքիր հետազոտություն, որը նվիրված է մարդկանց` խնայելու հակմանը, պատկանում է տնտեսագետ Կիտ Չենին: Նա ենթադրում է, որ կան երկրներ, որոնց լեզուն իսկ կանխատրամադրում է փողը քիչ ծախսելու եւ կուտակելու: Նա լեզուները բաժանում է նրանց, որոնցում ներկան եւ ապառնին խստորեն տարանջատված են, եւ նրանց, որտեղ այդ երկու ժամանակը գործնականում անբաժան են:  Այսպես, օրինակ, հինդիում եւ չինարենում ապառնի եւ ներկա ժամանակները քերականորեն այնքան էլ չեն տարբերվում, եւ այդ երկրներում խստորեն զարգացած է փող հետ գցելու մշակույթը: Իսկ այնպիսի երկրներում, ինչպիսիք են Հունաստանը, Մեծ Բրիտանիան եւ ԱՄՆ-ն ընդհակառակը, սիրում են անմիջապես ծախսել վաստակած փողը, որովհետեւ մարդկանց համար շատ դժվար է  «ներկա ես-ին» կապել նրա հետ, ինչ իրենք կլինեն ապագայում:  Հոգեբան Պիտեր Կոլլետը փող կուտակելու անկարողությունը բացատրում է նաեւ նրանով, թե մարդիկ ինչպես են տեսնում իրենց «ապագա ես-ը»: Նա համարում է, որ մեր մեծամասնությունը ենթակա է այսպես կոչված սխալ լավատեսության. մենք հավատում ենք, որ մեր կյանքը մի օր անհամեմատ ավելի լավը կդառնա եւ կարիք չկա ինչ-որ բան ապագային թողնելու: 

 Աղբյուրը``NEWS.am STYLE

Юнибанк присоединился к Партнерству по финансовому учету углеродных выбросов (PCAF) NYT: Франция, РФ и Китай сорвали решение в Совбезе ООН по войне против ИранаБезопасная среда - ровные возможностиРазъяснение: Почему 18-летнего арестованного Давида Минасяна перевезли из УИУ «Армавир» в УИУ «Абовян»?Юнибанк присоединился к Партнерству по финансовому учету углеродных выбросов (PCAF)Келлог назвал союзников США по НАТО трусами и призвал создать новый альянсАмериканский сенатор заявил, что США проигрывают кампанию против ИранаШеф Пентагона уволил еще двух высокопоставленных военачальников армии СШАТигранашен на грани опустения: жители приграничного села живут в тревоге и неопределённости Арестовать весь армянский народ не получится: «Паст»IDBank получил награду Commerzbank STP Excellence Award 2025«В Армении идёт тенденция к ухудшению обстановки» Аршак Карапетян Геворг Геворкян не имеет никакого отношения к партии «Всеармянский фронт»: «Паст»Почему меморандум о союзе с «Сильной Арменией» подписал руководитель инициативы «Армения-это я»? «Паст»Армяне Москвы встретили Пашиняна акцией «Мы с Эчмиадзином»: «Паст»ОАЭ сообщили о гибели человека в результате падения обломков беспилотникаДесантные операции и сценарии возможного захвата иранских островов в персидском заливе Emirates: Гражданам Ирана запрещён въезд и транзит через ОАЭВступило в силу постановление правительства о порядке расчета налога исходя из мощности двигателя электромобиляМарко Рубио: США придётся пересмотреть свои отношения с НАТО после завершения конфликта с ИраномЕреван и Армения вошли в топ стран с худшим воздухомНапряженная ситуация сложилась в ереванском детском саду: родители требуют отставки директора«Мы уйдем очень скоро»: Трамп анонсировал окончание войны независимо от того, будет ли сделка с ИраномВ Армению через Азербайджан сегодня будет отправлено 5 вагонов зернаПервый этап гуманитарной помощи для вынужденных переселенцев из Арцаха завершёнЗатопили плакатами «с сердечками»: «Паст»Снова активизируют сквернословие, злобу и ненависть: «Паст»Существует желание не допустить, чтобы «Арарат-Армения» стала чемпионом: «Паст»Ким Кардашьян выставила на благотворительный аукцион одежду из сериала «Все честно»IDBank представил специальное предложение на TOON EXPO 2026Армянский самбист Карен Саргсян завоевал золото «Кубка основоположников самбо 2026» в МосквеМеждународная конференция FINTECH360 соберет в Ереване 500 участниковЕАЭС хочет, чтобы Армения активнее участвовала в кооперации с другими странами ЕАЭС – ОверчукПредставители омбудсмена встретились с задержанными после инцидента в ЕреванеВ Большом театре в Москве прошла премьера оперы Верди «Отелло»: в главной партии выступил Ованнес АйвазянПри поддержке Ucom в Вагаршапате состоялся региональный молодежный форум «ДемАрДем: Диалог поколений»МИД Ирана: Зеленский пытается обобрать страны Ближнего Востока В поисках Защитника ДемократииThe Hill: свыше ста миллионов американцев уверены, что застанут апокалипсисИран грозит ударами по университетам США и Израиля в регионеReuters: Турция, Египет и Саудовская Аравия хотят создать консорциум по нефтиАмериканский университет Армении перешел на дистанционное обучение Как за одну ночь становятся «независимыми»? «Паст»Примитивный, устаревший пропагандистский «трюк»: «Паст»Привилегированное правосудие? Когда закон не одинаков для всех: «Паст»Сходство с вождем, ставшее судьбой: Георгий СаакянАрмянская пара — в топ-8 ЧМ-2026 с лучшим результатом в карьереПризнание на высшем уровне: Тамара Варданян получила Благодарность Президента Российской ФедерацииМинистры иностранных дел Ирана и России провели переговоры«“Западный Азербайджан”: экспансия под прикрытием возвращения»