Մեր կյանքի ամենակարևոր ձեռքբերումը մեր ապագա երեխան կլինի. Նադեժդա Հովհաննիսյանն իր նոր ֆոտոշարքի և ապագա ծրագրերի մասին
ЛАЙФՄոդել, դերասանուհի Նադեժդա Հովհաննիսյանն իր ամուսնու` երաժիշտ Էդգարի, հետ կարճ ժամանակով գտնվում էր Հայաստանում։ Զույգը վերադարձել էր գործնական առաջարկով: Այս ընթացքում լուսանկարիչ Արվին Քոչարյանն իրենց առաջարկել է լուսանկարվել համարձակ ֆոտոշարքում:
Մոդելը Tert.am Life-ին է տրամադրել լուսանկարները և զրուցել Միացյալ Նահանգներում ապրելու և ստեղծագործելու մասին:
«Ամուսնուս անցած ճանապարհի և ստեղծածի շնորհիվ այս երկիրը մեզ տրամադրեց green card, որպեսզի ապրենք և ստեղծագործենք այստեղ: Միացյալ Նահանգներում աշախատում եմ Հոլիվուդի ճանաչված կինոընկերություններում, ինչպիսիք են` Paramount-ը,Warner Bros-ը, Universal-ը: Առայժմ հանդես եմ եկել փոքր դերերով»,- ասաց Նադեժդան:

Մոդելի խոսքով. « Մենք սրտով և հոգով մեր հայրենիքից երբեք չենք հեռացել, իսկ ֆիզիկապես ցանկացած ժամանակ գալիս ենք մեր հարազատ երկիրը: Մեր հանգիստը նախընտրում ենք անցկացնել Երևանում, ոչ թե այլ երկրում: Շատ ենք կարոտում մեր ընկերներին, հարազատներին»:

Հարցին` ինչը՞ կցանկանար փոխել իր կյանքում և ո՞րն է եղել իր ամենակարևոր ձեռքբերումը, Նադեժդան պատասխանեց. «Մեր կյանքում ինչ-որ անհրաժեշտ է արդեն փոխվել է, ոչինչ չեմ ցանկանա փոխել, իսկ ամենակարևոր ձեռքբերումն առջևում է: Դա մեր ապագա երեխան կլինի, որովհետև երեխան յուրաքանչյուր տան, ընտանիքի սյունն է»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
1
А тысячи наших соотечественников думают иначе: «Паст»
2
Только в жизни членов ГД должно «что-то измениться», кто для них пенсионер? «Паст»
3
Глава МИД Ирана Аракчи: Тегеран готов к переговорам с США на равных позициях
4
Ранее Самвел Карапетян удерживал многих деятелей в рамках проармянской позиции: «Паст»
5
Незабываемые моменты и выгодное предложение в Myler Mountain Resort: Idram&IDBank



