Հայաստանում ալյուրի արտադրությունը նվազել է 16,7 տոկոսով.«Ժողովուրդ»
ЭКОНОМИКА«Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ այս տարվա վեց ամիսների արդյունքներով Հայաստանում ալյուրի արտադրությունը նվազել է 16,7 տոկոսով: «Ժողովուրդ»–ը փորձեց անմիջական ալյուր արտադրողներից պարզել, թե ինչով է պայմանավորված նման մեծ ծավալի անկումը։ «Մանչո գրուպ» ընկերության գլխավոր տնօրեն Իվան Մոսոյանն ալյուրի շուկայում ստեղծված վիճակը հետևյալ կերպ պարզաբանեց. «Իմ գոտին էլ է բավականին ձգված, ժողովուրդն էլ է բավականին ձգվել, որովհետև փող չունեն ապրելու, դրա համար քիչ են ուտում։ Իսկապես այդպես է։ Ալյուրի պահանջարկը բավականին նվազել է. անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ առնվազն 30 տոկոսով և ավելի նվազել է ալյուրի պահանջարկը։ Միայն կա ուտողի քանակի նվազում, այլ պատճառ չի կարող ունենալ, որովհետև հացն այսօր առաջին անհրաժեշտության սննդատեսակ է»։ Այսինքն՝ մի կողմից բնակչությունն արտագաղթում է, մյուս կողմից էլ Հայաստանում մնացածներն ավելի են աղքատանում»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։