Զենքերս դեռ վայր չեմ դրել. Հակոբ Հակոբյան Oops
ФОТОTert.am-ը գրում է.
Tert.am Life-ը շարունակում է բլից հարցեր ուղղել հայտնի մարդկանց: Այս անգամ մեր հարցերին պատասխանում է հեռուստահաղորդավար Հակոբ Հակոբյանը, ով առավել հայտնի է Oops կեղծանվամբ:
-Քայլ, որին միշտ պատրաստ ե՞ք:
-Ավելին անել աշխատանքի մեջ:
-Ինչը՞ կփրկի աշխարհը գեղեցիկից բացի:
-Աշխարհը կփրկի մարդը՝ մարդկային արժեքներով:
-Ե՞րբ եք զենքերը վայր դնում, եթե դնում եք:
-Զենքերս դեռ վայր չեմ դրել: Հուսամ, որ նման բան երբեք չի լինի:
-Զինվո՞ր, թե՞ գեներալ:
-Զինվոր:
-Հեռախոսազանգ, որը երբեք չեք մոռանա:
-Երբ զանգեցին ու ասացին, որ ծնվեց քրոջս աղջիկը՝ Միլան:
-Կա՞ երազանք, որը շոշափելի դառնալու միտումներ ունի:
-Երազանքներ շատ կան և դրանցից շատերն արդեն շոշափելի են:
-Հատված կյանքից, որը սիրով կջնջեիք հիշողության պահոցից:
-2015 թվականի առաջին ամիսները:
-«Հեքիաթ», որը միշտ կլսեք:
-Անխելք մարդը:
-Ե՞րբ է մարտկոցը սպառվում:
-Երբ Instagram-ում նկար եմ տեղադրում:
-Գիրք որը կկարդայիք նորից:
-Հեղինակ ու գործեր կկարդայի հիմա: Չեխով:
- Ինչը՞ խլեց ժամանակը:
-Սպասելը խլում է ժամանակը:
-Ցանկություն, որը կարող է միայն Ձերը լինել:
-Չկա նման բան:
Շարունակությունը՝ այստեղ