Հայկական շոու բիզնեսի քյառթուները
ФОТОՀայական շոու բիզնեսի ներկայացուցիչները բաժանվում են երկու մասին՝ քյառթուներ և ճաշակավորներ: Այստեղ խոսքը գնում է ոչ միայն նրանց հագուստի, այլ ապրելակերպի, ներկայացրած երգերի, ինչպես նաև խոսալաձև: Այս ցուցակը որ ներկայացնեմ, վստահ եմ ինձ հետ համաձայն կլինեք: Չեմ ուզում դասակարգել, քանի որ դժվար է ասել նրանցից, որ մեկն է ավելի քյառթու:
Ալինա Մարտիրոսյան: Նայում ես այս կնոջը մտածում ես, ինչ էլէգանտ է, հիշում ես, որ ժամանակին ֆոտոմոդել է աշխատել, բայց չես մտածում, որ դա պարզապես ատմասկա է: Ալինայի պահվածքը, ստատուսները, մեկնաբանություններն, անգամ տված հարցազրույցները փաստում են նրա տեսակի մասին: Երբեմն էլ մոտս այնպիսի տպավորություն է, որ Ալինան դեռ չի մեծացել, հաճախ այնպիսի նկարներ է հրապարակում, որ ուզում ես ծիծաղես:
Սյուզի Մելիքյան: Ինչ կարող եմ ասել այս երգչուհի-դիմահարդարի մասին, Սյուզին միշտ էլ իր ոճով եղել է քյառթու: Երգչուհին նաև չափն անցնում էր դիմահարդարման մեջ, իսկ նրա ծիգռովկա շորերի մասին չեմ էլ ուզում խոսել: Տարիների ընթացքում մարդիկ փոխվում են, փոխվում է նրանց ոճը, բայց այս երգչուհուն անգամ տարիները չեն փոխում: Մի բան էլ հիշեցի, Սյուզին այնքան քյառթու է, որ անգամ իր անունը գրում է Սուզի:
Եվա Ռիվաս: Այս երգչուհին ինձ համար անգամ էսթետիկ տեսք չունի, նրա այնքան է պլաստիկ միջամտությունների դիմել, որ արդեն չգիտեմ հիմա ինչն է վիրահատելու: Չեմ կարողանում մոռանալ Եվայի երկարաճիտ կոշիկները, որոնք մինչև բուկը հասնում էին: Եվան նաև սիրում է տղավարի կռիվներ անել և ոչ միայն: Հիշում եք Հայաստանի ձայնը նախագծի ժամանակ, ինչպես ոտքով հարվածեց կոճակին, դա սազական չի ոչ մի աղջկան: Չնայած հաճախ է իր տղամարդկանց փոխում, բայց սարսափելի է գիտակցել, որ տղամարդիկ կարող են սիրել քյառթու աղջիկներին:
Մարտին Մկրտչյան և Հռիփսիմե Հակոբյան: Որոշեցի այս իդելական զույգին չբաժանել իրարից, ինչի եմ ասում իդեալական, քանի որ երկուսն էլ քյառթուության առումով իրար շատ մոտ են: Տեսնես կողքից իրանց տեսնում են երկուսն էլ, թե նրանց համար իրենց ներկայացրած երգերը, ոճը լրիվ ընդունելի են: Իսկ Հռիփսիմեի վերջին երգի մասին չեմ ուզում խոսել, եթե այդքան գումար են ծախսում նման վատ երգի վրա, էլ ինչ կարող եմ ասել նրանց մասին: Ամոթ է:
Սոնա Շահգելդյան: Բան չունեմ ասելու տաղանդավոր երգչուհի է, լավ խաղում է ֆիլմերում: Բայց հերիք է սկսի խոսել, ուզում ես փախնել: Ազիզ, կյանք, մեռնեմ ջանիդ, սրանք Սոնայի հիմնական բառերն են, ինչը իհարկե վայել չէ կնոջը: Երբեմն իհարկե զարմանում եմ Սոնայի ոճի վրա, միանշանակ նրան ոճաբան է պետք:
Քինա Քեյ: Այս աղջկա բառապաշարն էլ է սարսափելի, նա էլ իր խոսքում օգտագործում է այնպիսի բառեր, որոնք վայել չեն կնոջը: Թինան նաև կարծես հնադարում է մնացել իր դիմահարդամամբ, ժամանակն առաջ է գնում իսկ նա մնում է նույն իր փայլերի մեջ: Դե իսկ հագուստների մասին լռում եմ: