Զարուհի Փոստանջյանին թույլ չեն տվել տեսակցել Մարտիրոսյանին, Սանասարյանին, Խուրշուդյանին եւ Սեֆիլյանին. նա դիմել է օմբուդսմենին
ОБЩЕСТВОԱյսօր ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը դիմել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին` կապված իր՝ որպես պատգամավորի, առանց հատուկ թույլտվության պատիժը կրելու վայր մտնելու իրավունքի խախտման հետ:
Դիմումի մեջ մասնավորապես գրված է.
««Քրեակատարողական ծառայության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ կետի առաջին մասի եւ «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ՀՀ ԱԺ պատգամավորը, առանց հատուկ թույլտվության, պատիժը կրելու վայր մուտքի եւ ելքի իրավունք ունի: Սակայն արդեն մի քանի օր է` ինձ անհիմն թույլ չեն տալիս տեսակցելու քրեակատարողական հիմնարկներում գտնվող Արմեն Մարտիրոսյանին, Դավիթ Սանասարյանին, Հովսեփ Խուրշուդյանին, Անդրեաս Ղուկասյանին ու Ժիրայր Սեֆիլյանին եւ «Սասնա ծռեր» խմբի անդամ հերոսներին»:
Ինչպես մեզ տեղեկացրին «Ժառանգություն» խմբակցության լրատվական ծառայությունից, Զարուհի Փոտանջյանը օմբուդսմենից խնդրել է միջոցներ ձեռնարկել պատգամավորի իր իրավունքները վերականգնելու ուղղությամբ:
Քրիստինա Տեր-Մաթեւոսյան
1
Почему меморандум о союзе с «Сильной Арменией» подписал руководитель инициативы «Армения-это я»? «Па...
2
Тигранашен на грани опустения: жители приграничного села живут в тревоге и неопределённости
3
Армяне Москвы встретили Пашиняна акцией «Мы с Эчмиадзином»: «Паст»
4
NYT: Франция, РФ и Китай сорвали решение в Совбезе ООН по войне против Ирана
5
Геополитическое балансирование — на «нитке». «Паст»



