Ереван, 05.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Գողացված ամենաթանկ արվեստի գործերը (լուսանկարներ)

ЛАЙФ

«Սև շուկայում» արվեստի գործերի վաճառքը՝ պահանջարկի տեսանկյունից, իհարկե, զիջում է թմրանյութերի, զենքի և սեքսուալ ծառայությունների վաճառքին։ Այնուամենայնիվ, թանգարանային նմուշների կամ մասնավոր հավաքածուներից մշակութային արժեքների գողությունը՝ հետագայում դրանք իրացնելու նպատակով, վաղուց դարձել է եկամտաբեր բիզնեսի աղբյուր։ Միայն ամերիկյան ընդհատակյա արվեստի շուկայի շրջանառությունը մասնագետները գնահատում են 6 մլրդ դոլար։
Forbes-ը կազմել է գողացված 10 ամենաթանկ արվեստի գործերի ցուցակը, որոնց ճակատագիրը դեռևս անհայտ է։

Ռաֆայել. «Երիտասարդի դիմանկարը» (մոտ 100 մլն դոլար)

 Նացիստները բազմաթիվ հանցագործություններ են իրականացրել մշակույթի դեմ։ Դասական գեղանկարչության նմուշները նրանք յուրացնում էին։ Այդպես էլ տեղի ունեցավ Ռաֆայելի կտավի հետ, որը պատկանում էր լեհական հայտնի Չարտորիյսկի (Չարտորիժսկի) տոհմին։ «Երիտասարդի դիմանկարը» առգրավվել է 1939թ.։ Մինչ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտը նկարը հայտնվում է լեհ գեներալ Հանս Ֆրանկի մոտ։ Հարցաքննությունների ժամանակ նա թվարկում է այն վայրերը, որտեղ պարտված կողմը պահել է գողացված կտավները, սակայն Ռաֆայելի գլուխգործոցը չի հայտնաբերվում։ Կտավի հետքը երևում է միայն 2012-ին. հաղորդվել է, որ այն գտնվում է ԱՄՆ-ի կամ Եվրոպայի տարածքում։



Վինսենտ Վան Գոգ. «Կակաչներ» (մոտ 50 մլն դոլար)
 
 Հոլանդացի հայտնի նկարչի կտավը գողացել են 2010-ին Կահիրեի Մուհամեդ Մահմուդ Հալիլի թանգարանից, որը պետք է փակվեր վերանորոգման համար։ Հավանաբար, դրա համար էլ այդտեղ լավ չի աշխատել ոչ ազդանշանային, ոչ տեսահսկման համակարգը։ Կտավը գտնելու հույսով հատուկ ծառայություններն արգելափակում են օդանավակայանները, կայարանները, նավահանգիստները, սակայն բոլոր ջանքերն ապարդյուն էին։ Տարիներ անց բրիտանացի փորձագետները սենսացիոն հայտարարություն արեցին, թե իրական «Կակաչները» գողացվել է թանգարանից դեռևս 1977-ին։ Բնօրինակը գտնվել է ոմն եգիպտոսցի պաշտոնյայի մոտ, իսկ հետագայում վաճառվել է արտերկիր։ Միանշանակ հաստատել կամ հերքել այդ տեղեկությունը չեն կարող մինչ այժմ։


Պաբլո Պիկասո. «Կանաչ սիսեռով աղավնին», (մոտ 28 մլն դոլար)
 
 2010թ. մայիսին Ֆրանսիայում կատարվում է դարի գողությունը, համենայն դեպս, այդպես են կարծում կերպարվեստի սիրահարները։ Հանցագործը, որը, հավանաբար, միայնակ է գործել, ներխուժել է Փարիզի ժամանակակից արվեստի թանգարան՝ կոտրելով պատուհանի փեղկը։ Առանց շտապելու նա շրջանակից հանել է Պաբլո Պիկասոյի, Անրի Մատիսի, Ժորժ Բրակի, Ամադեո Մոդիլյանիի և Ֆերնան Լեժեի 5 կտավ։ Դատելով տեսախցիկների ձայնագրություններից՝ հանցագործն իրեն հանգիստ է պահել՝ կարծես վստահ էր, որ իրեն չեն բռնելու։ Նա սխալվել է. կես տարի անց գտնվում է և՛ գողը, և՛ պատվիրատուն։ Վերջինս խոստովանել է, որ զգացել է, որ իրեն հետապնդում են, վախեցել է և ոչնչացրել բոլոր կտավները, ներառյալ ամենաթանկը՝ «Կանաչ սիսեռով աղավնին»։ Ոստիկանությունը չի հավատացել նրա խոսքերին և շարունակում է փնտրել կտավները։



Միքելանջելո Մերիզա դա Կարավաջո. «Սուրբ ծնունդը Սուրբ Ֆրանցիսկոսի և Լավրենտիի հետ» (մոտ 20 մլն դոլար)
 
 Մեծ կտավները տաճարներում պահելու ավանդույթն իտալացիների հետ չար կատակ է արել. 1969-ին Պալերմոյում Սան Լորենցոյի մատուռից անհետանում է Կարավաջոյի աշխատանքներից մեկը։ Գլխավոր կասկածյալները սիցիլիական մաֆիայի ներկայացուցիչներն են, սակայն հատուկ ծառայությունները երկար ժամանակ չէին կարողանում գտնել ոչ պատվիրատուներին, ոչ կատարողներին, ոչ էլ կտավը։ Կտավի տխուր իրականությունը բացահայտվել է 2009-ին, երբ մարդասպան Գասպարե Սպատուցան պատմել է, որ այն պահել են Պուլարա ընտանիքի ֆերմայի ցախատանը, որտեղ առնետները և խոզերը վնասել են այն։ Հասկանալով, որ վնասված կտավը վաճառել հնարավոր չի լինի, այն այրել են։


 
Պոլ Սեզան. «Տեսարան դեպի Օվեր սյուր Ուազ» (մոտ 5 մլն դոլար)

1999-ին ինքն իրեն շքեղ ամանորյա նվեր է արել «Տեսարան դեպի Օվեր սյուր Ուազ» կտավի գողության կազմակերպիչը. նա կտավը գողացել է Օքսֆորդի Էշմոլովյան արվեստի և ճարտարապետության թանգարանից։ Հանցագործն աննկատ մտել է այն սրահը, որտեղ ներկայացված են իմպրեսիոնիստների կտավները և տարել ամենաթանկը։ Բնականաբար, Ամանորյա գիշերն անվտանգության աշխատակիցների ուշադրության մասին խոսք անգամ լինել չէր կարող։ Հետաքրքիր է, որ անձամբ Սեզանը մինչև վերջ բավարարված չի եղել իր աշխատանքով. նա կտավի վրա ստորագրություն չի թողել, ինչն էլ նշանակում է, որ այն համարում էր անավարտ։

 

Հենրի Մուր. «Պառկած կերպարը» (մոտ 4.6 մլն դոլար)

 2005-ին Մեծ Բրիտանիայում երեք անհայտ անձինք գողանում են 3.5 մ երկարությամբ և 2 մ լայնությամբ ու բարձրությամբ մի քանդակ։ Արձանը գտնվում էր հեղինակին պատկանող կալվածքում՝ Հերթֆորդշիրի կոմսությունում։ Մի քանի տարի անհույս որոնումներից հետո ոստիկանությունը հանգել է այն եզրահանգման, որ արձանը հալեցվել է։



Դավիդով-Մորինիի ջութակը՝ պատրաստված Ստրադիվարիուսի կողմից (մոտ 3 մլն դոլար)

Ամենացինիկ գողություններից մեկը կատարվել է 1995-ին, երբ հայտնի ավստրիացի ջութակահարուհի Էրիկա Մորինիի նյույորքյան բնակարաններից մեկից անհետանում է գործիքը՝ պատրաստված անձամբ Անտոնիո Ստրադիվարիուսի կողմից։ 90-ամյա կինը ծանր վիճակում գտնվում էր հիվանդանոցում։ Ընկերները և բարեկամները, խորհրդակցելով, որոշում են նրան չասել գողության մասին՝ վախենալով, որ կնոջ սիրտը չի դիմանա կորստին։ Մորինին մահանում է մի քանի օր անց։



Օգյուստ Ռենուար. «Մազերի մեջ ծաղիկներով Մադլենը՝ արմունկին հենված» (մոտ 1 մլն դոլար)
 
 Կտավը հանցագործին հասել է հանգամանքների բերումով։ 2011թ. սեպտեմբերի 8-ին զինված տղամարդը ներխուժում է Հյուսթոնի արևմուտքում (ԱՄՆ Տեխաս նահանգ) գտնվող մի հարուստ տուն՝ պահանջելով փող և թանկարժեք իրեր։ Վախեցած տանտերը կարողանում է միայն մատնանշել կտավը և նշել արժեքը։ Ուրախանալով անսպասելի հաջողությունից՝ նա վերցնում է կտավն ու հեռանում։



Ֆրանց վան Միրիս Ավագ. «Հեծյալը» (մոտ 1 մլն դոլար)
 
Դժվար թե հոլանդացի դիմանկարիչ Միրիսը ենթադրեր, որ փոքր չափերի նկարներ նկարելը հետագայում հօգուտ հանցագործների կլինի։ Ավստրալիայի Նոր Հարավային Ուելսի պատկերասրահի աշխատակիցները, որտեղից 2007-ին անհետացել է Միրիսի ինքնադիմանկարը, կարծում են, որ հանցագործությանը դրդել են հենց կտավի ոչ մեծ չափերը՝ 20x16 սմ։



Բարբարա Հեփուորտ. «Երկու ձև» (մոտ 900.000 հազ. դոլար)
 
2011-ին լոնդոնյան ոստիկանությունը հայտնում է, որ Սքոթլանդ Յարդում կհայտնվի մետաղական իրերի գողությունների դեմ պայքարի հատուկ ենթաբաժին։ Սպառնալիքը չի ազդում. հենց հաջորդ օրը պարզվում է, որ Դալվիչ այգուց անհետացել է Բարբարա Հեփուորտի «Երկու ձև» արձանը, որը վերադարձնելու հույսը մեծ չէ։

Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2%