8 գաղտնիք բարձրակրունկների վրա տպավորիչ տեսք ունենալու համար
ФОТОՇատ տղամարդկանց համար ամենազվարճալի բանը բարձրակրուկների վրա քայլել փորձող կինն է:
Համաձայն եմ՝ բարձրակրուկները շատ գրավիչ են, և մենք, գայթակղվելով թոփ-մոդելի տեսք ունենալու գաղափարով, միանգամից գնում ենք դրանք: Սակայն բարձրակրունկներն ավելի հարմարավետ և վստահ կրելու համար պետք է ուշադրություն դարձնեք հետևյալ խորհուրդներին:
-
Փոքր քայլեր արեք
Էլեգանտ տեսք ունենալու համար պետք է փոքր և դանդաղ քայլեր անեք, և սովորականից ավելի չծալեք ձեր ծնկները: Եթե դուք փորձեք մեծ քայլեր անել, ինչպիսին մենք ամեն օր ենք անում, ձեր քայլվածքը շատ անբնական կլինի: Հետևաբար, եթե ցանկանում եք բարձրահասակ և գրավիչ երևալ, պետք է չշտապեք:
-
Քայլեք կրունկից դեպի թաթը
Ձեր քայլվածքին բնական տեսք տալու համար պետք է սկզում ձեր կրունկը դնեք գետնին, հետո սահուն կերպով հենվեք թաթերին: Երբ ձեր ոտքի կամարը վերցնում է ձեր քաշը, առաջ թեքվեք այնպես, իբր մատների ծայրերի վրա եք քայլում, հետո ձեզ ավելի հրեք և հաջորդ քայլն արեք:
-
Մեջքն ուղիղ պահեք
Կինը գեղեցիկ և հմայիչ է իր սլացիք կեցվածքով: Ուղղեք ձեր ուսերը և ձեր կզակը գետնին զուգահեռ պահեք: Այսպես ձեր որովայնի մկաններն ավելի կամրանան, ձեր ստամոքսը ավելի հարթ կլինի և ավելի թեթև և նիհար տեսք կունենաք:
-
Քայլեք ուղիղ գծով
Մոդելի քայլվածք ունենալու համար ձեր առջև ուղիղ գիծ պատկերացրեք և միայն այդ ուղիղ գծով քայլեք: Ձեր ոտքերը հենց իրար դիմաց դրեք քայլելիս և դրանց ծայրերը դեպի առաջ ձգեք, որպեսզի ձեր կոնքերը փոքր-ինչ օրորվեն: Այո՛, հեշտ չէ, պետք է պարապել, սակայն վստահ եղեք՝ արդյունքը հրաշալի կլինի:
-
Սովորեք կանգնել բարձրակրունկների վրա
Միայն քայլել սովորելը բավական չէ: Դուք պետք է նաև կարողանաք գեղեցիկ կանգնել: Առաջին հերթին, մեկ ոտքի կրունկը դրեք մյուս ոտքի միջին հատվածում՝ փոքրիկ անկյան տակ:Հետո ձեր ծանրությունը կենտրոնացրեք այդ մյուս ոտքի վրա և երբ հոգնում եք, հենվեք մյուս ոտքի վրա:
-
Հաճախ մի կրեք բարձրակրունկներ:
Հաճախ բարձրակրունկներ կրելը կարող է հանգեցնել առողջական խնդիրների:
-
Ընտրեք ճիշտ բարձրակրունկներ
Եթե դուք ձեր ողջ կյանքը միայն սպորտային կոշիկներ եք կրել, ապա դրանից միանգամից հետո մի գնեք շատ բարձր կոշիկներ: Սկսեք ավելի ցածրակրունկ կոշիկներից, հարմարվեք դրանց և հետո արդեն կարող եք փորձել ավելի բարձրակրունկները:
Եվ ամենակարևորը`
-
Ընտրեք կոշիկի ճիշտ չափը:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը։