Անցնող շաբաթ բանկերի կողմից գնվել է 63.4 միլիոն և վաճառվել 73.6 միլիոն դոլար
ЭКОНОМИКАԱրտարժույթի ներբանկային շուկայում օգոստոսի 1-5-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից գնվել է 63 միլիոն 436 հազար 993 դոլար 475,41 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 73 միլիոն 649 հազար 217 ԱՄՆ դոլար 476.77 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Ինչպես«Արմենպր ես»-ին տեղեկացրին Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից, միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև իրականացվել է 2 միլիոն 500 հազար ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 476.57 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 9 միլիոն 273 հազար 012 եվրո 528,63 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 9 միլիոն 486 հազար 539 եվրո 533,80 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև և «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 1 միլիարդ 163 միլիոն 880 հազար 585 ՌԴ ռուբլի 7,13 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 432 միլիոն 289 հազար 091 ՌԴ ռուբլի 7,22 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել:
Հուլիսի 25-31-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 36.4 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 56.5 մլն ԱՄՆ դոլար: