Վիրավորված ենթասպա Գագիկ Մկրտչյանի առողջական վիճակը դեռևս ծայրահեղ ծանր է
ОБЩЕСТВОՀՀ ոստիկանության պարեկապահակային գնդի տարածքում հուլիսի 17-ին ծանր վնասվածք ստացած նույն գնդի հերթապահ, ոստիկանության ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանի առողջական վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր. միացված է արհեստական շնչառության սարք, սրտանոթային համակարգի գործունեությունը պահպանվում է դեղամիջոցներով:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Ֆեյսբուքում գրառում է կատարել ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ ապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:
«Գագիկ Մկրտչյանն այս ընթացքում չորս անգամ ենթարկվել է վիրահատության, և բժիշկներն ամեն րոպե պայքարում են նրա կյանքի համար: Ճգնաժամը հաղթահարելու ուժ ու ապաքինում ենք մաղթում մեր գործընկերոջը»,- գրել է Ահարոնյանը:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



