Լավրովն ու Քերրին հեռախոսազրույց են ունեցել
МЕЖДУНАРОДНОЕՌուսաստանի ԱԳ նախարար Սերգել Լավրովը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի հետ: ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ զրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
Զրուցակիցները քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակի կարգավորմանն ուղղված համատեղ քայլերը՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերի հիման վրա, հուլիսի 14-15-ին Մոսկվա կատարած Քերրիի այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին համապատասխան:
ԱԳՆ-ում նաեւ հավելել են, որ Ռուսաստանն ընդծել է ահաբեկիչների դեմ պայքարի ակտիվացման անհրաժեշտությունը, որոնց գործողությունները Սիրիայի խաղաղ բնակչության շրջանում նորանոր զոհերի են հանգեցնում, ինչը, ԱԳՆ-ի կարծիքով, տեղի է ունենում նաեւ զինյալների կողմից քիմիական թունավոր նյութերի կիրառման հետեւանքով:
1
Армянский скрипач Эдуард Даян удостоен Гран-при престижного конкурса в России
2
В приграничных сёлах Армении закрывают школы
3
Я работаю в направлении Трибунала Национального Достоинства. Если у вас есть дополнительные вопросы ...
4
Клеймированный стигмой стыда и позора: кого радуют действия властей Армении? «Паст»
5
«Правосудие» превращенное в шоу: истинная цель дела Ваге Акопяна



