Լոնդոնը զրկվել Է ապրելու համար ամենաթանկ քաղաքի տիտղոսից
ОБЩЕСТВОՄեծ Բրիտանիայի մայրաքաղաքը կորցրել Է առաջատարի դիրքը ապրելու համար ամենաթանկ քաղաքների վարկանիշում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Savills գործակալության մամուլի ծառայությունը:
Ըստ վերլուծաբանների տվյալների՝ Brexit-ից հետո բրիտանական արժույթի Էժանանալու հետեւանքով Լոնդոնում ապրելու տարեկան ծախսերը նվազել են 11 տոկոսով՝ մինչեւ 100,1 հազար դոլար: Արդյունքում՝ երկուսուկես տարի առաջատարի դիրքում գտնվող Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքն առաջին տեղից իջել Է երրորդ տեղը՝ զիջելով համապատասխանաբար Նյու Յորքին եւ Հոնկոնգին:
Աշխատանքի տեղավորված մեկ մարդու հաշվով Նյու Յորքում ապրելու ընդհանուր ծախսերը մեկ տարվա ընթացքում կազմել են 114 հազար դոլար, ճշտվում Է հաղորդագրության մեջ: 2015 թվականի դեկտեմբերի համեմատությամբ աճը գնահատել են 2 տոկոս: Հոնկոնգի արդյունքը 100,9 հազար դոլար Է (աճը՝ 1 տոկոս):
Առաջատարների հնգյակում տեղ են գտել նաեւ Տոկիոն եւ Փարիզը: Ռուսաստանի մայրաքաղաքը վարկանիշում զբաղեցրել Է 15-րդ հորիզոնականը:
Եվրամիությանը հետագա անդամակցության հարցի շուրջ հանրաքվեն Մեծ Բրիտանիայում տեղի Է ունեցել հունիսի 23-ին: Brexit-ի կողմնակիցները հաղթել են ձայների 51,9 տոկոսով: Հանրաքվեին մասնակցությունը գերազանցել Է 72 տոկոսը:
1
В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанные
2
Для разгрузки дорожного движения в Ереване Самвел Карапетян обсуждает необходимость строительства ко...
3
Почему он всё больше демонстрирует нервозное поведение. «Паст»
4
Bloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активов
5
МИД Ирана призвал ближневосточные страны извлечь уроки из последних событий



