Իրանում արգելել են Pokemon Go խաղը
ОБЩЕСТВОԻրանը դարձել է առաջին երկիրը, որի իշխանություններն արգելել են սմարթֆոնների համար նախատեսված Pokemon Go հանրահայտ խաղը:
Հաղորդվում է, որ խաղն արգելվել է «անվտանգության նկատառումներից ելնելով»: Արգելքի պատճառների մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում: Որոշումը կայացրել է Վիրտուալ տարածքի բարձրագույն խորհուրդը:
ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ անցյալ ամիս լրատվամիջոցները հաղորդել էին, որ Իրանի իշխանությունները Pokemon Go-ն արգելելու մասին որոշում կայացնելուց առաջ մտադիր են հասկանալ, թե որքանով են խաղը ստեղծողները պատրաստ համագործակցել իրենց հետ:
Рokemon Go-ն Nintendo ընկերության ստեղծած խաղն է՝ լրացուցիչ իրականությամբ: Խաղացողներին առաջարկվում է շրջել իրական օբյեկտներով՝ վիրտուալ հրեշների գտնելու համար: Հավելվածը թողարկվել է հուլիսի 6-ին:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



