Շտայնմայերը Թուրքիայի հետ երկխոսությունը վերականգնելու հույս ունի
МЕЖДУНАРОДНОЕԳերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարար Ֆրանկ Վալտեր-Շտայնմայերը թուրքական կառավարության հետ երկխոսությունը վերականգնելու հույս է հայտնել՝ չնայած այն մտավախություններին, որոնք ստեղծվել են երկրում մասսայական ձերբակալությունների և աշխատանքից հեռացումների պատճառով: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «Reuters» լրատվական գործակալությանը:
«Ես կաշխատեմ համոզվել, որ Թուրքիայի հետ երկխոսությունը տեղի կունենա ոչ միայն բարձրախոսների և տեսախցիկների միջոցով»,- հայտնել է նա:
Նրա խոսքով՝ նույնիսկ ծանր ժամանակներում երկրների միջև ուղիղ երկխոսությունը ոչ մի այլընտրանք չունի:
Ավելի վաղ Գերմանիայի արտգործնախարարությունում հայտնել էին, որ Թուրքիայի և Գերմանիայի հարաբերությունները ալեկոծության շրջանում են:
1
Считает людей взяточниками: будут ли судебные иски? «Паст»
2
Что произойдет, если Россия не признает результаты выборов в Армении? «Паст»
3
Конституционная «ловушка» и институт сателлитов: как власти должны были решить проблему механизма ре...
4
Как активный гражданин провалил план властей по подсчету голосов: «Паст»
5
Поздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня России



