Հրանտ Թոխատյանը, Հայկ Մարությանը, Նատալյա Ռուդովան եւ Միշա Գալուստյանը՝ նոր նախագծում
ФОТОԻ՞նչը կարող է միավորել Հրանտ Թոխատյանին, Հայկ Մարությանին, Նատալյա Ռուդովային, Միշա Գալուստյանին, Սարիկ Անդրեասյանին եւ այլ տաղանդավոր արտիստների։ Իհարկե, նոր ֆիլմի նկարահանումները։
Ռուսաստանում հայտնի հայ կինոռեժիսոր Սարիկ Ադրեասյանի Instagram-ի էջից տեղեկանում ենք, որ այս հիանալի թիմը սկսել է նոր, կատակերգական «Счастья! Здоровья» ֆիլմի նկարահանումները։ Հայկական հարսանիքի թեմայով նոր ֆիլմում գլխավոր դերակատարներն են Հրանտ Թոխատյանը, Հայկ Մարությանը եւ Նատալյա Ռուդովան։ Նկարահանման մեկնարկը տրված է, քանզի խումբն արդեն կոտրել է ֆիլմի ափսեն. ըստ ավանդույթի՝ ֆիլմի ու ռեժիսորի անունով եւ դերասանների ստորագրությամբ ափսեն կոտրում են նկարահանման առաջին օրը։
«Այսօր մեր «Счастья! Здоровья» ֆիլմի նկարահանումների առաջին օրն է։ Նկարահանում ենք Միշա Գալուստյանի եւ Արմեն Անանիկյանի հետ։ Լինելու է կոլորիտային, զվարճալի եւ նուրբ ֆիլմ»,- տեղեկացրել է Սարիկը՝ հրապարակելով Հայկոյի եւ Նատալյայի համատեղ լուսանկարը։