Գլխավոր դատախազի պաշտոնակատարը 20 հազար դոլար վարկ է վերցրել
ЭКОНОМИКАՀՀ գլխավոր դատախազի ժամանակավոր պաշտոնակատար ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Հարությունյանը նախորդ տարի 20 հազար ԱՄն դոլարի չափով վարկ է վերցրել։ Այս մասին տեղեկանում ենք պաշտոնյայի՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացրած 2015թ․տարեկան հայտարարագրից։
Ըստ հայտարարագրի՝ նրա դրամական միջոցները նախորդ տարի կազմել են 55 միլիոն դրամ, իսկ տարեկան եկամուտը՝ 16 միլիոն 804 հազար դրամ եւ 20 հազար ԱՄՆ դոլար։ 20 հազար ԱՄՆ դոլարը դատախազի ժամանակավոր պաշտոնակատարի կողմից վերցված վարկն է։ Տարեկան եկամուտներից 10 միլիոն 984 հազար դրամը մեկ տարվա աշխատավարձն է, իսկ 5 միլիոն 400 հազար եւ 420 հազար դրամը՝ վարձակալությունից ստացված վճարները։
Ըստ Հարությունյանի մեկ այլ հայտարարագրի՝ նա երկու բնակարան, մեկ առանձնատուն, երեք հողամաս եւ բազմաբնակարան շենքում ոչ բնակելի տարածք ունի։ Կինը՝ Արուսյակ Յարմալոյանը, նախորդ տարի հայտարարագրել է միայն 630 հազար դրամ տարեկան աշխատավարձ։
Քրիստինա Տեր-Մաթեւոսյան
1
Почему Арман Татоян не участвовал в слушаниях по делу политзаключённых? «Паст»
2
Где искать следы отмывания денег? «Паст»
3
Просто решили не возбуждать уголовное производство — и… всё. «Паст»
4
Отныне не «спонтанно», а организованно. «Паст».
5
Пашинян: Вопрос Нагорного Карабаха был решен в 1996 г, просто никто нам об этом не говорил



