Արագ և արդյունավետ դիետա. 7 օրում կորցրեք 4 կիլոգրամ
ЛАЙФԱրագ և արդյունավետ դիետա. 7 օրում կորցրեք 4 կիլոգրամ  Դիետան, որը ներկայացրել է healthyfoodstar.com-ը, իր մեջ ներառում է բոլորին հասանելի բաղադրիչներ և կօգնի մեկ շաբաթվա ընթացքում կորցնել 4կգ: Այն պարունակում է մեծ քանակությամբ սննդարար նյութեր և շատ արդյունավետ է: Նախաճաշ Առավոտյան արթնանալուց անմիջապես հետո մեկ բաժակ կիտրոնի հյութի խառնուրդով սառը ջուր խմեք: Այն պետք է խմել դատարկ ստամոքսին՝ օրգանիզմը տոքսիններից մաքրելու և նյութափոխանակությունը լավացնելու համար: Կերեք 2 խնձոր, 2 նարինջ կամ 1 մեծ թուրինջ՝ կիտրոնով ջուրը խմելուց կես ժամ հետո: Կարող եք նաև մեկ բուռ նուշ կամ կաղին ուտել: Կաղինը պարունակում է հակաօքսիդանտներ, որոնք օգտակար են կանանց: Դրանք մաքրում են օրգանիզմն ազատ ռադիկալներից և լավացնում են նյութափոխանակությունը: Լանչ Այս դիետան թույլ է տալիս ուտել այնպիսի միս, ինչպիսիք են՝ հավն ու հորթը: Միսը պետք է խաշել, այլ ոչ թե տապակել, այլապես ցանկալի արդյունքի չեք հասնի: Պետք է նաև խմել 1-2 բաժակ յոգուրտ: Ընդմիջում Ընդմիջման ժամանակ կարող եք թարմ աղցան ուտել՝ համեմված ձիթայուղով և միայն մեկ պտղունց աղով: Ճաշ Ճաշեք մինչև ժամը 6-ը: 2 ձու խաշեք և պատրաստեք վարունգի աղցան՝ համեմված ձիթայուղով և մեկ պտղունց աղով: ճաշից հետո ոչինչ մի կերեք: Կանաչ թեյ պատրաստեք, 1լ ջրի մեջ ավելացրեք 4 փաթեթ կանաչ թեյ և խմեք քնելուց առաջ:
1
А тысячи наших соотечественников думают иначе: «Паст»
2
Только в жизни членов ГД должно «что-то измениться», кто для них пенсионер? «Паст»
3
Глава МИД Ирана Аракчи: Тегеран готов к переговорам с США на равных позициях
4
Ранее Самвел Карапетян удерживал многих деятелей в рамках проармянской позиции: «Паст»
5
В Евросоюзе выступили за создание 100-тысячной единой армии



