Դատապարտյալների հիվանդանոցում կալանավոր է ինքնասպան եղել
ОБЩЕСТВО«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի լոգարանում, սավանով կախվելով, օգոստոսի 5-ին կալանավոր է ինքնասպան եղել: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը:
Նրա փոխանցմամբ` կալանավորն ունեցել է առողջական խնդիրներ, այդ իսկ պատճառով տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ: Դեպքի առթիվ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, քննություն է տարվում՝ մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Կալանավորը նախկինում մի քանի անգամ դատապարտված է եղել, այս անգամ մեղադրվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ խոշոր չափերով թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



