Գիտնականները պարզել են, որ մոծակները սիրում են հատկապես այս 4 տիպի մարդկանց
ЛАЙФՅուրաքանչյուրս էլ ունենք ծանոթ մի մարդ, ում համար պարզապես «խելագարվում են» մոծակները։ Նա գրավում է այդ միջատներին, ինչպես կատվախոտը կատուներին։ Պարզվում է այդ ամենին կա բացատրություն։ Առողջապահության ոլորտի փորձագետները գտնում են, որ մոծակները իրականում գերադասում են մարդկանց որոշակի տիպեր։ Ահա ներկայացնում ենք 4 ֆակտոր, որոնց շնորհիվ մոծակների համար կարող ենք դառնալ համեղ պատառ. 1. Հղիություն
Մոծակներին գրավում է ածխաթթու գազի հոտը, որը արտադրվում է մարդկանց կողմից՝ շնչառության ժամանակ։ Հղի կանայք ածխաթթու գազ արտաշնչում են ավելի շատ, այդ իսկ պատճառով մոծակների ուշադրությունը նրանց նկատմամբ ավելի մեծ է։ 2. Սպորտով զբաղվելը
Առավոտյան վազքից հետո մի զարմացեք մոծակների խայթոցների առատությունից։ Եվ դա այն պատճառով, որ մոծակներին գրավել է կաթնաթթուն։ Կաթնաթթուն՝ ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ ակտիվորեն արտադրվում է մկաններում, իսկ մոծակները ուղղակի «պաշտում են» այն։ 3. Ալկոհոլի օգտագործում
Փորձագետները նշում են, որ ալկոհոլային խմիչքներ օգտագործելուց հետո, մենք ավելի գրավիչ ենք դառնում մոծակների համար։ Ալկոհոլը բարձրացնում է մեր մարմնի ջերմաստիճանը, իսկ արյունախումները թիրախավորում են «տաքուկը» 4. Արյան I խումբ
Համաձայն հետազոտությունների, հավանականությունը, որ մոծակը կխայթի արյան I խումբ ունեցող մարդուն՝ կազմում է 83%: Մոծակների խայթոցների ամենափոքր ռիսկային խմբին են պատկանում արյան II խումբ ունեցողները։ Այնպես որ, եթե Դուք հայտնվել եք ռիսկային խմբում՝ ձեռքի տակ միշտ ունեցեք մոծակների դեմ միջոցներ և պահեք այդ արյունախումներին վախի մեջ։
1
Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст»
2
В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанные
3
Будущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС?
4
Что такое хантавирус и как он распространяется?
5
Bloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активов



