Թուրքիայում 3 հայ թեկնածուները պատգամավոր են դարձել
МЕЖДУНАРОДНОЕԹուրքիայի Ազգային մեծ ժողովի 25-րդ գումարման ընտրություններում 3 կուսակցությունների կողմից ներկայացված հայ թեկնածուները պատգամավոր են դարձել:
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ իշխող Արդարություն եւ զարգացում (AKP) կուսակցության կողմից ներկայացված Մարգար Եսայանը, ընդդիմադիր Ժողովորդա-հանրապետական (CHP) կուսակցության կողմից ներկայացված Սելինա Դողանը եւ քրդական Ժողովուրդների դեմոկրատական (HDP) կուսակցության կողմից ներկայացված Գարո Փայլանը Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր են դարձել:
Այսպիսով 54 տարի անց Թուրքիայի խորհրդարանում կրկին հայ պատգամավոր է մտնում:
Նշենք, որ հունիսի 7-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում իշխող կուսակցությունը հավաքել է ընդամենը 40,8 տոկոս,CHP-ն՝ 25, MHP-ն՝16,3 եւ քրդական HDP-ն՝ 13,07 տոկոս:
1
Родина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак Карапетян
2
Демократическим путём эту власть менять невозможно. Аршак Карапетян
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчика
4
Ucom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий
5
На основании Декларации о независимости Армения стала независимым государством. Аршак Карапетян



