Նման աղետ նույնիսկ տարեցները չեն հիշում. Այգեպատում կարկուտը 50-70 տոկոսով վնասվել է բերքը
ОБЩЕСТВОՕգոստոսի 22-ի երեկոյան տեղացած կարկուտը 50-70 տոկոսով վնասել է Արարատի մարզի Այգեպատ գյուղի մոտ 170 հա պտղատու այգիները եւ բանջաբոստանային կուլտուրաները: Այս մասին այսօր՝ օգոստոսի 25-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Այգեպատի գյուղապետ Սերյոժա Պետրոսյանը: «Վնասն աննախադեպ էր, նման աղետ նույնիսկ տարեցները չեն հիշում: Գյուղատնտեսական բոլոր կուլտուրաններն էլ վնասվել են: Կարկուտն ուղեկցվում էր շատ ուժեղ քամով, նույնիսկ բարձրավոլտ լարման էլեկտրասյուն է վայր ընկել եւ տների տանիքներ են վնասվել»,-ասաց նա:
Գյուղապետը նշեց, որ կարկուտի հասցրած վնասներն այս պահին գնահատվում են մարզպետարանի ստեղծած հանձնաժողովի կողմից:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



