Սիրիական հիվանդանոցը ավիահարվածի է ենթարկվել. կա 10 զոհ
МЕЖДУНАРОДНОЕՍիրիայի հյուսիսարևմտյան շրջանում գտնվող հիվանդանոցը շաբաթ ավիահարվածի է ենթարկվել, ինչի հետևանքով 10 մարդ զոհվել է, այդ թվում` երեխաներ: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը` մեջբերելով Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնի հայտարարությունը:
Ավիահարվածից տուժած հիվանդանոցը գտնվում է Մելես ավանում` ապստամբների վերահսկողության տակ գտնվող Իդլիբ նահանգի նույնանուն քաղաքից 15 կմ հեռավորությամբ:
Նշվում է, որ Սիրիայի օդային տարածքում հերթապահում են երկրի կառավարական օդուժի և ռուսական ռազմական ուժերի ինքնաթիռները, սակայն դեռևս հայտնի չէ, թե որ օդանավից է եկել ավիահարվածը:
1
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
2
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
3
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства
4
Как были чмошниками, так и остались. Аршак Карапетян
5
Сейчас Армения находится в большей зависимости, чем когда-либо



