Ճապոնիային հզոր փոթորիկ է մոտենում
МЕЖДУНАРОДНОЕՃապոնիային հարավ-արևելքին է մոտենում «Օմաիս» հզոր փոթորիկը՝ բերելով իր հետ քամի և հորդառատ անձրևներ, փոխանցում է РИА Новости-ն:
Երկրի Գլխավոր օդերևութաբանական գործակալության տվյալների համաձայն, քամու ուժգնությունը փոթորկի կենտրոնում հավասար է 30մ/վ-ում, երբեմն էլ հասնում է 45մ/վ-ի:
Այս պահին փոթորիկը շարժվում է հյուսիս-արևմտյան ուղղությամբ` մոտ 20 կմ/ժ արագությամբ: Մասնագետները կանխատեսում են, որ ցիկլոնը կմոտենա ճապոնական Խոնսյու կղզուն երեքշաբթի` օգոստոսի 9-ին, այնուհետև շարժումը կշարունակի դեպի Խոկայդո կղզի:
Մասնագետները զգուշացնում են ալիքների բարձրացման մասին և կոչ անում այդ շրջանների բնակիչներին զերծ մնալ ծով դուրս գալուց: Հաղորդվում է նաև հորդառատ անձրևների հետևանքով սողանքների բարձր վտանգի մասին:
1
Считает людей взяточниками: будут ли судебные иски? «Паст»
2
Что произойдет, если Россия не признает результаты выборов в Армении? «Паст»
3
Конституционная «ловушка» и институт сателлитов: как власти должны были решить проблему механизма ре...
4
Как активный гражданин провалил план властей по подсчету голосов: «Паст»
5
Поздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня России



