ՌԴ քաղաքացին բաց նամակով Էրդողանին խնդրել է օգնել, որպեսզի վերադարձնի դստերը
МЕЖДУНАРОДНОЕՌուսաստանի Դաշնության մի քաղաքացի բաց նամակ է հղել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, որում վերջինիս խնդրում է օգնել՝ լուծելու իր դստերը վերադարձնելու խնդիրը։
«Թուրքիայում ղեկավարությանը նման բաց նամակներ գրելու պրակտիկան այդքան էլ տարածված չէ, սակայն մենք փաստաբանի հետ ամեն դեպքում փորձեցինք այսկերպ գրավել և՛ նախագահի, և՛ հանրության ուշադրությունը»,– ռուսական «Տասս» գործակալությանն ասել է Զարինա Ալբեգոնովան, ում նամակը հրապարակվել է թուրքական Hurriyet թերթում։
Նա նաև հիշեցրել է, որ վերջին հինգ տարիների ընթացքում շարունակ պայքարում է դատարաններում, որպեսզի վերադարձնի Այլինին՝ իր դստերը, որի նախկին ամուսինը՝ Մուրադ Այդեմիրը, ապօրինաբար պահում է մինչ այսօր։
1
Считает людей взяточниками: будут ли судебные иски? «Паст»
2
Что произойдет, если Россия не признает результаты выборов в Армении? «Паст»
3
Конституционная «ловушка» и институт сателлитов: как власти должны были решить проблему механизма ре...
4
Как активный гражданин провалил план властей по подсчету голосов: «Паст»
5
Поздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня России



