Ճապոնիայում շոգից մարդ է մահացել
ОБЩЕСТВОՃապոնիայում շոգի պատճառով հոսպիտալացվել է մոտ 860 մարդ, իսկ մեկ մարդ մահացել է, հայտնում է BBC-ն:
Կիրակի օրը երկրի մի շարք նահանգներում ջերմաստիճանը 38 աստիճանից բարձր է եղել: Մասնավորապես, Կիոտո և Օսակա քաղաքներում օդի ջերմաստիճանը հասել է 38 աստիճանի, Նագանո և Օցու քաղաքներում` մինչև 36 աստիճան, իսկ Տոկիոյում` 35 աստիճան: 35 աստիճանից բարձր ջերմաստիճան է գրանցվել օդերևութաբանական դիտարկումների 928 կետից 113-ում, իսկ 30-ից բարձր ջերմաստիճան` 691 կետում:
Բարձր ջերմաստիճանի հետ կապված օդերևութաբանները մարդկանց կոչ են անում օգտվել օդորակիչներից և ջանալ երկար ժամանակ չգտնվել փողոցում, ինչպես նաև մշտապես ջուր խմել:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



