Մերկ Ջասթին Բիբերը՝ կիսամերկ ընկերուհիների հետ. երգչի պատասխան հարվածը Օռլանդո Բլումին
ФОТОՔիմ Քարդաշյանի եւ Թեյլոր Սվիֆթի միջեւ կոնֆլիկտից հետո, որից, բնականաբար, հաղթող դուրս եկավ հայուհին, նոր աստղային «պատերազմ» է ծագել։ Այս անգամ Ջասթին Բիբերի եւ Օռլանդո Բլումի միջեւ։
Բանն այն է, որ նրանք... մերկացել են։
Օրերս 39-ամյա դերասանին մորեմերկ «բռնացրել» էին ընկերուհու՝ Քեթի Փերիի հետ Սարդինիայում հանգստանալիս։
Մինչ համացանցը քննարկում է մերկ Բլումի լուսանկարները, Ջասթին Բիբերը նույնպես որոշել է իր մերկ մարմինը ցուցադրել եւ վարձելով լրագրողների՝ մի քանի ընկերուհիների հետ ֆոտոսեսիա է կազմակերպել Հավայան կղզիներում հանգստանալիս։
Կանադացի երգիչը մերկ կեցվածք է ընդունել լուսանկարիչների առաջ։
Իսկ հայտնի երգչի 23-ամյա ընկերուհին՝ Սահարա Ռեյը, ընկերուհու հետ մերկացրել են միայն կրծքերը։
TMZ–ի փոխանցմամբ՝ Ջասթինը երկու օր հանգստացել է Հավայան կղզիների Water Falling Estate վայրում, որի համար 10 հազար դոլար է վճարել։
Փակ բնական համալիրում եղել է թենիսի դաշտ, բասկետբոլի հրապարակ, խոհանոց՝ սեփական շեֆ խոհարարով։
Ի դեպ, հիշեցնենք, որ Բիբերը հենց այնպես չի որոշել պատասխանել Բլումին։
Անցյալ տարի Օռլանդոն եւ Ջասթինը ծեծի էին բռնվել Իբիցայում։
Դա այսպես էր եղել։
Բլումն ամուսնալուծվել էր կնոջից՝ Միրանդա Քերից, քանի որ վերջինս 2012-ին դավաճանել էր իրեն Ջասթին Բիբերի հետ։ Բլումն այդ մասին պատահաբար էր իմացել սոցիալական մեդիայի միջոցով, երբ Բիբերն իր միկրոբլոգում պատահաբար ակնարկել էր այդ մասին։ 2014-ին՝ Կաննի կինոփառատոնից հետո, Լեոնարդո դի Կապրիոն, Օռլանդո Բլումը, Լինդսի Լոհանն ու P Diddy–ն մեկնել էին Իբիցա, որտեղ ընթրել էին Cipriani ռեստորանում։
Այնտեղ էր նաեւ Ջասթինը, որը մոտեցել էր Լեոյին, որպեսզի շնորհավորի, սակայն դերասանը չէր սեղմել Բիբերի ձեռքը, ինչը զայրացրել էր Ջասթինին։ Կանադացին բղավել էր, թե քնել է Բլումի կնոջ հետ, իսկ վերջինս հարվածել էր Ջասթինի ծնոտին։
Եվ ահա Ջասթինը որոշել է վրեժ լուծել...
Աղբյուրը՝ Daily Mail
Լուսանկարները՝ AKM-GSI–ի